Եթե նախատեսում եք հին հեռուստացույցը փոխել արդիական մոդելով, բայց չգիտեք որն ընտրել, այս նյութը կարող է օգտակար լինել ձեզ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ լավ հեռուտացույցներ, որոնք ձեր բնակարանում ոճային լրացում կդառնան հասանելի գնով։
Xiaomi TV A Pro 55′ 2025
Այս մոդելը կուրախացնի գնորդներին պատկերի բարձր որակով, 55 մատնաչափ QLED էկրանի շնորհիվ՝ 4K հնարավորությամբ եւ HDR10 աջակցությամբ: Գունավոր վերարտադրումը հասնում է միլիարդավոր երանգների, իսկ MEMC տեխնոլոգիան հարթում է պատկերը դինամիկ տեսարաններում:
Հեռուստացույցն աշխատում է Google TV OS-ով, որն աջակցում է բոլոր հայտնի հոսքային ծառայություններին, առաջարկում է հարմար մուտք հավելվածներ եւ խաղեր, ինչպես նաեւ ներառում է Google Assistant եւ ներկառուցված Chromecast ու Miracast: Սա հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու առաջավոր ֆունկցիոնալությունը:
Hisense 55E7NQ Pro
Այս մոդելը գեյմերների համար գտածո կլինի: Հեռուստացույցն ունի 55 մատնաչափ QLED էկրան՝ թարմացման 120 Հց արագությամբ, 450 նիտ պայծառությամբ եւ պատկերի բարելավման տեխնոլոգիաներով, ինչպիսիք են AI Adaptive Depth-ը եւ Pixel Tuning-ը: Dolby Vision IQ եւ HDR10 աջակցությունը ապահովում է պատկերի տպավորիչ որակ:
Ձայնի համար կան երկու 10 Վտ բարձրախոս եւ 20 Վտ հզորությամբ սուբվուֆեր: VIDAA օպերացիոն համակարգն առաջարկում է հավելվածների եւ վիդեո-ծառայությունների լայն ընտրանի, իսկ ALLM եւ VRR խաղային ռեժիմները (48-144 Հց) հեռուստացույցը դարձնում են հիանալի ընտրություն հաջորդ սերնդի կոնսոլների համար:
Philips 50PUS8729/60
Philips հեռուստացույցն աչքի է ընկնում իր ֆիրմային Ambilight-ով, որը հարմարվում է ցուցադրվող կոնտենտին` բարելավելով վիզուալ ընկալումը եւ նվազեցնելով բեռնվածությունն աչքերի համար: 50 մատնաչափ 120 Հց էկրանը՝ 500 նիտ պայծառությամբ եւ HDR10+ աջակցությամբ, այն դարձնում է բազմակողմանի լուծում ֆիլմերի եւ խաղերի համար:
Սարքն աշխատում է Google TV OS-ով եւ ունի չորս բարձրախոսներից բաղկացած հզոր աուդիոհամակարգ՝ 40 Վտ ընդհանուր հզորությամբ։ Սա պրեմիում տարբերակ է, որն արժանի հավելում կլինի ցանկացած ինտերիերի համար։
TCL 55C845
TCL առաջատարն առաջարկում է նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում՝ 55 մատնաչափ QLED էկրան՝ 2000 նիտ պայծառությամբ, HDR10+ աջակցություն եւ Dolby Vision IQ: MINILED հետին լուսավորությունը ապահովում է բարձրորակ պատկեր, ինչն այն համեմատելի է դարձնում ավելի թանկ OLED մոդելների հետ:
Հեռուստացույցն ունի 20 Վտ հզորությամբ բարձրախոսներ եւ 20 Վտ հզորությամբ սաբվուֆեր, ինչը երաշխավորում է գերազանց ձայն։ Google TV օպերացիոն համակարգն աջակցում է բոլոր ժամանակակից հավելվածներին եւ ծառայություններին, իսկ VRR-ի մինչեւ 144 Հց հաճախականությամբ խաղային գործառույթները եւ FreeSync Premium-ը այս մոդելը դարձնում են ունիվերսալ ընտրություն ցանկացած օգտատիրոջ համար:
Tuvio 4K Ultra HD DLED Frameless 55′
Յանդեքս ենթաբրենդի այս մոդելն առաջարկում է հիանալի ֆունկցիոնալություն գրավիչ գնով: Սարքը հագեցած է 55 մատնաչափ DLED էկրանով 4K UHD հնարավորությամբ, HDR10 աջակցությամբ եւ 178° դիտման անկյունով։
300 նիտ պայծառությունն այն օպտիմալ է դարձնում չափավոր լուսավորված սենյակների համար: Ձայնը ապահովում են Dolby Digital Plus ստերեո բարձրախոսները՝ 20 Վտ հզորությամբ, ինչը բավարար է ամենօրյա օգտագործման համար։
Հեռուստացույցն աշխատում է YaOS հարթակում՝ ձայնային կառավարմամբ Alice-ի միջոցով: Օգտատերերը կարող են տեղադրել կողմնակի հավելվածներ, միացնել կոնսոլները եւ այլ սարքեր միացման տարբեր կետերի միջոցով: Սա ինքնատիպ լուծում է նրանց համար, ովքեր փնտրում են էժան եւ ֆունկցիոնալ սարքավորումներ:






