Samsung ընկերությունը պատրաստվում է ազդարարել իր առաջին խելացի ակնոցների մասին։ Դրանք կներկայացվեն Galaxy S25-ի հետ միաժամանակ Unpacked միջոցառմանը, որը տեղի կունենա 2025թ. հունվարի 22-ին։

Ինչպես տեղեկացրել է Yonhap News-ը, ակնոցները կներկայացվեն պատկերի կամ տեսանյութի սահմանափակ ցուցադրմամբ, իսկ սարքի լիարժեք գործարկումը տեղի կունենա 2025թ. 3-րդ եռամսյակում։

Ակնոցները կաշխատեն Samsung-ի՝ Google-ի հետ համատեղ  մշակված պլատֆորմով՝ հիմնված Android-ի վրա։

Ֆունկցիոնալի հիմքում կլինեն լրացված իրականության (XR) տեխնոլոգիաները, ժեստերի կառավարումը եւ անլար վճարումը։ Հատկանշական է, որ սարքը, լուրերի համաձայն, չի ունենա դիսփլեյ եւ կկշռի մոտ 50 գրամ՝ հիշեցնելով Ray-Ban խելացի ակնոցները։

Samsung-ը նաեւ նախատեսում է ներկայացնել XR-պլատֆորմը 2024թ. դեկտեմբերին, ինչը կարեւոր քայլ կդառնա ընկերության խելացի սարքերի էկոհամակարգի զարգացման մեջ։