Apple-ի 5G մոդեմով iPhone SE 4 բյուջետային սմարթֆոնը կթողարկվի մինչև 2025-ի առաջին եռամսյակի վերջը։ Այս մասին հայտնում է MacRumors կայքը՝ հղում անելով Barclays բանկի վերլուծաբան Թոմ Օ՛Մելլիին։
Այսպիսով, սմարթֆոնը կթողարկվի 2025-ի մարտին՝ ներկայիս երրորդ սերնդի iPhone SE-ի թողարկումից երեք տարի անց:
Ըստ լուրերի՝ նոր արտադրանքը նման կլինի հիմնական iPhone 14-ին և կառաջարկի 6,1 դյույմանոց OLED էկրան, Face ID, առաջատար A17 Pro կամ A18 չիպ, USB-C միակցիչ, մեկ 48 ՄՊ տեսախցիկ հետևի մասում, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ Apple Intelligence-ի և առաջին Apple 5G մոդեմի աջակցության համար:
Բազմաթիվ արտահոսքերի համաձայն՝ Apple-ը 2018-ից աշխատում է iPhone-ի սեփական 5G մոդեմի վրա: Ակնկալվում է, որ դա ընկերությանը թույլ կտա նվազեցնել իր կախվածությունը Qualcomm-ից:
Ընկերությունները նախկինում երկարաձգել էին iPhone-ի համար մոդեմների մատակարարման պայմանագիրը մինչև 2026-ը, ուստի Apple-ը բավական ժամանակ ունի՝ ավարտելու անցումը սեփական մշակմանը։ Ինչպես ենթադրում է հեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, iPhone 17 Air-ը նույնպես համալրված կլինի Apple-ի արտադրության մոդեմով։
Երրորդ սերնդի iPhone SE-ն ներկայացվել է 2022-ի մարտի 8-ին՝ սկսած 429 դոլարից, սակայն, ըստ լուրերի, հաջորդ սերունդն ավելի թանկ է լինելու:






