JerryRigEverything մականունով վլոգերը փորձարկել է Huawei ընկերության ամենաթանկ և ծալվող սմարթֆոնի ամրությունը․ Mate XT-ը ձախողել է թեստը, որի տեսանյութը հասանելի է հեղինակի YouTube ալիքում։
Աշնան սկզբին ներկայացված Mate XT-ը ծալվում է երեք մասի և համարվում է Huawei-ի ամենաթանկ հեռախոսը՝ այն արժե 19,999 յուան կամ մոտ 2800 դոլար։ JerryRigEverything-ի փորձարկման ժամանակ չինական ֆլագմանը պարզապես կոտրվել է։
Հեղինակը նշել է, որ կարողացել է հեշտությամբ քերծվածքներ թողնել ճկուն էկրանին՝ օգտագործելով իր եղունգը։ Միաժամանակ, նա նշել է, որ նմանատիպ խնդիր առաջանում է բոլոր ծալվող սարքերում։ Դատելով տեսանյութից՝ Mate XT-ի երկու ծխնները դադարել են աշխատել այն բանից հետո, երբ վլոգերը հեռախոսի վրա չոր ավազ է լցրել։
JerryRigEverything ալիքի հեղինակը նշել է, որ սմարթֆոնը հեշտությամբ կարող է վնասվել, եթե երեք մասերը սխալ ծալվեն։ Հեղինակը կարողացել է հեշտությամբ կոտրել սարքը՝ այն հակառակ ուղղությամբ ծալելով։ Այս փորձարկումից հետո սարքի էկրանն անջատվել է: Բլոգերը նկատել է, որ այդ ժամանակ էկրանին զգուշացում է հայտնվել, որ հեռախոսը սխալ է ծալված։
Ավելի վաղ չինացի մի վլոգեր իր հերթին ցուցադրել էր, թե որքան շատ են նկատելի Huawei Mate XT սմարթֆոնի ծալքերը ուղիղ անկյան տակ էկրանին նայելիս։
Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտացած է Apple-ի, Samsung-ի և Huawei-ի սարքերի բացառիկ տարբերակների ստեղծման գործում՝ համադրելով բացառիկ նյութերն առաջադեմ տեխնոլոգիաների հետ, վերջերս պատրաստել էր Mate XT-ի շքեղ տարբերակները։






