Samsung-ը ներկայացրել է Galaxy Z Fold 6 Special Edition սմարթֆոնը, որն ունի Galaxy Z Fold շարքի պատմության մեջ ամենաբարակ և թեթև կորպուսը։ Ենթադրաբար, Չինաստանում այս սարքը կվերանվանվի Samsung Galaxy W25։
Հարավային Կորեայում Galaxy Z Fold 6 Special Edition-ը նախատեսվում է թողարկել հոկտեմբերի 25-ին, մոտ 2000 դոլարով, 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։ Սարքը կունենա գունային մեկ տարբերակ՝ սև (Black Shadow):
Galaxy Z Fold 6 Special Edition-ի հաստությունը 10,6 մմ է և կշռում է 236 գ, ինչը այն դարձնում է 1,5 մմ-ով ավելի բարակ և 3 գրամով ավելի թեթև, քան Galaxy Z Fold 6-ը: Բացված վիճակում հիմնական սմարթֆոնն ունի 8 դյույմանոց էկրան՝ 20:18 կողմերի հարաբերակցությամբ: Արտաքին էկրանի չափերը 6,5 դյույմ են՝ 21:9 հարաբերակցությամբ: Սարքն ունի զրահապատ ալյումինից պատրաստված շրջանակ, իսկ առջևի և հետևի էկրանները պատրաստված են Corning Gorilla Glass Victus 2-ից։

Տեխնիկական առումով այն փոքր-ինչ տարբերվում է Z Fold 6-ից: Galaxy Z շարքում առաջին անգամ Special Edition տարբերակը թողարկվում է 200 ՄՊ հիմնական տեսախցիկով՝ OIS աջակցությամբ: Դրան միանում է 12 ՄՊ գերլայնանկյուն մոդուլը՝ ավտոմատ ֆոկուսով և 10 ՄՊ հեռաֆոտո տեսախցիկ՝ 3x օպտիկական խոշորացումով: Ներսում սմարթֆոնն ունի 4 ՄՊ տեսախցիկ էկրանի տակ և համալրված է նաև արտաքին էկրանին 10 ՄՊ սելֆի տեսախցիկով։ Բացառությամբ ներքին տեսախցիկի՝ Z Fold 6 Special Edition-ի բոլոր տեսախցիկներն ունեն 4K տեսանկարահանման աջակցություն՝ 60 կադր/վ արագությամբ: Հիմնական տեսախցիկն ունի 8K տեսագրման աջակցություն՝ 30 կադր/վրկ արագությամբ:
Galaxy Z Fold 6 Special Edition-ը, որն աշխատում է Snapdragon 8 Gen 3 պրոցեսորով, առաքվում է Galaxy AI-ով և One UI 6.1.1-ով, որը հիմնված է Android 14-ի վրա: Սարքը Android 15-ի հետ 2025-ի սկզբին կստանա One UI 7.0: Բացի Android 15-ից՝ հաստատվել է, որ այն կստանա ևս վեց OS թարմացումներ և յոթ տարվա անվտանգության թարմացումներ:
Սարքը հագեցած է 4400 մԱ/ժ մարտկոցով՝ 25 Վտ լարային լիցքավորման և 15 Վտ անլար լիցքավորման աջակցությամբ։ Ունի կրկնակի SIM և e-SIM, 5G, Wi-Fi 7, Bluetooth 5.3, NFC, UWB և USB-C աջակցություն:






