Սմարթֆոնները, որոնք Apple-ի կթողարկի 2026-ի աշնանը (iPhone 18), կստանան ռեկորդային ծավալի օպերատիվ հիշողություն։ Այս մասին հայտնում է MacRumors կայքը՝ Phone Chip Expert անունով ինսայդերին հղումով։
Աղբյուրը նշել է, որ այս շարքի սարքերը կստանան TSMC-ի ստեղծած պրոցեսոր՝ 2 նանոմետրանոց տեխպրոցեսի տեխնոլոգիայով: Նաև Apple-ի մատակարարը կօգտագործի փաթեթավորման նոր ստանդարտ WMCM (Wafer-Level Multi-Chip Module), որը թույլ կտա սարքի բաղադրիչներն ավելի կոմպակտ տեղադրել պրոցեսորի վրա։
WMCM-ն թույլ կտա հիմնական պրոցեսորը, գրաֆիկական պրոցեսորը, օպերատիվ հիշողությունը, մոդեմը և այլ մասերն ինտեգրել մեկ չիպի վրա։ Շարքի բոլոր մոդելները նաև կստանան 12 ԳԲ օպերատիվ հիշողություն: Ներկայումս iPhone 16 շարքի բոլոր սարքերն ունեն 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ 12 ԳԲ օպերատիվ հիշողությունը համարվում է արհեստական բանականության (ԱԲ) գործառույթների հետ աշխատելու համար անհրաժեշտ նվազագույնը ծավալը։
Ակնկալվում է, որ TSMC-ն, որն արտադրում է Apple պրոցեսորներ, 2025-ի վերջին կանցնի երկու նանոմետրանոց չիպերի։ Ամենայն հավանականությամբ, Apple-ը կլինի առաջին ընկերությունը, որը կկարողանա նման պրոցեսորներ օգտագործել իր սարքերում։
Հոկտեմբերի սկզբին հայտնի ինսայդեր Մաջին Բուն հայտնել էր, որ iPhone 17 շարքի հեռախոսները կունենան լրացուցիչ կոճակ։ Այն կփոխարինի ձայնի կարգավորման ֆիզիկական կոճակին և Գործողություն կոճակին: iPhone 17 շարքի սարքերի թողարկումը սպասվում է 2025-ի աշնանը։






