Այս տարի առաջատար սմարթֆոնները կթանկանան բարձրակարգ չիպերի և հիշողության սարքերի թանկացման պատճառով, ինչպես տեղեկացնում է iXBT կայքը, այս մասին ասել է Redmi ապրանքանիշի գլխավոր մենեջեր Վանգ Թենգ Թոմասը։
Ըստ Թոմասի՝ 3 նանոմետրանոց տեխպրոցեսի կիրառմամբ պատրաստված առաջատար չիպերը զգալիորեն թանկացել են իրենց նախորդների համեմատ։ Բացի դրանից՝ հիշողության սարքերի գները նախորդ տարվա վերջին շատ ավելի ցածր էին, քան հիմա։
Անցյալ տարվա Xiaomi 14-ի պաշտոնական ներկայացման ժամանակ Xiaomi-ի հիմնադիր Լեյ Ջունը հայտարարել էր, որ դա ամենավերջին ֆլագման է, որի գինն սկսվում է 3999 յուանից (մոտ 558 դոլար): Նա ընդգծել էր, որ Xiaomi-ն հավատարիմ է ավելի լավ սմարթֆոնների ստեղծմանը, ինչը կհանգեցնի դրանց գնի բարձրացմանը։
Այսպիսով, ապրանքանիշի առաջատար սմարթֆոնների հաջորդ սերունդը՝ Xiaomi 15-ը և Redmi K80-ը, ավելի թանկ կլինեն, քան իրենց նախորդները: Թե որքանով կփոխվի դրանց գինը, դեռ չի նշվում։
Ըստ iXBT-ի՝ թերևս այս հայտարարությունը առաջին հերթին վերաբերում է չինական շուկայի համար նախատեսված սմարթֆոններին, որտեղ սարքերը վաճառվում են նկատելիորեն ավելի էժան, քան համաշխարհային շուկայում։






