Xiaomi-ն ներկայացրել է նոր Xiaomi 14T շարքի առաջատար սմարթֆոնները՝ Xiaomi 14T և 14T Pro մոդելները: Նոր արտադրանքները համալրված են 4000 քդ/մ2 առավելագույն պայծառությամբ AMOLED էկրաններով, Leica օպտիկայով հզոր տեսախցիկներով և MediaTek հզոր չիպերով։

Ավելի առաջադեմ Xiaomi 14T Pro սմարթֆոնը հիմնված է MediaTek Dimensity 9300+ պրոցեսորի վրա, որն արտադրվել է TSMC-ի 4 նմ տեխպրոցեսի միջոցով: Dimensity 9300+ պրոցեսորը ներառում է MediaTek NPU 790 նեյրոպրոցեսոր՝ գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) հավելվածների համար և Immortalis-G720 MC12 գրաֆիկական արագացուցիչ: Սմարթֆոնի LPDDR5X օպերատիվ հիշողության հզորությունը 12 ԳԲ է։ UFS 4.0 կրիչի հզորությունը մինչև 1 ՏԲ է:

Իր հերթին, Xiaomi 14T-ի բազային տարբերակը հագեցած է 4 նմ Dimensity 8300 Ultra պրոցեսորով մինչև 3,35 ԳՀց հաճախականությամբ և Arm Mali-G615 MC6 գրաֆիկական արագացուցիչով, ինչպես նաև MediaTek NPU 780 նեյրոպրոցեսորային շարժիչով։ Այս մոդելի դեպքում ևս LPDDR5X օպերատիվ հիշողությունը 12 ԳԲ է: Իսկ UFS 4.0 ֆլեշ կրիչի հզորությունը մի փոքր ավելի քիչ է, քան ավագ մոդելինը` մինչև 512 ԳԲ: Բաղադրիչներից ջերմությունը հեռացնելու համար սմարթֆոններն օգտագործում են Xiaomi IceLoop հովացման համակարգը:

xiaomi_14T_pro_03.jpg (135 KB)

Երկու մոդելներն էլ ստացել են 6,67 դյույմանոց TrueColor CrystalRes AMOLED էկրաններ՝ 1,5K (2712 × 1220 պիքսել) կետայնությամբ և մինչև 144 Հց թարմացման արագությամբ։ Էկրաններն ունեն 4000 քդ/մ2 առավելագույն պայծառություն, DCI-P3 գունային գամմայի աջակցություն և PWM հետին լույսի կառավարում 3840 Հց բարձր հաճախականությամբ: Սմարթֆոններն ունեն նաև նաև HDR10+ և Dolby Vision տեխնոլոգիաների աջակցություն։

Էկրաններն առաջարկում են ընթերցման ռեժիմ, մութ ռեժիմ, ինչպես նաև ունեն TÜV Rheinland Low Blue Light (Hardware Solution), TÜV Rheinland Flicker Free և TÜV Rheinland Circadian Friendly հավաստագիր, ինչն ապահովում է աչքերի համար վնասակար կապույտ լույսի ցածր մակարդակ, նաև չկան էկրանի թարթումներ: Սարքերը ապակողպելու համար օգտագործվում է էկրանի տակ գտնվող մատնահետքի սկաներ:

Սմարթֆոնները համալրված են նաև պրոֆեսիոնալ Leica Summilux օպտիկայով, ինչը երաշխավորում է բարձրորակ պատկերներ։ Xiaomi 14T Pro-ի հետևի մասում տեղադրված է հիմնական 50 ՄՊ տեսախցիկը 1/1.31" Light Fusion 900 սենսորով և f/1.6 բացվածքով, ինչպես նաև օպտիկական կայունացմամբ, որը կլանում է 32% ավելի շատ լույս՝ ապահովելով պայծառ ու պարզ պատկերներ ստանալու հնարավորություն։ Այն լրացվում է 50 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակով (f/2.0) և 12 ՄՊ լայնանկյուն սենսորով՝ f/2.2 բացվածքով։ Սելֆի անելու համար կարող է օգտագործել առջևի 32 ՄՊ տեսախցիկը (f/2.0):

xiaomi_14T_04.jpg (177 KB)

Xiaomi 14T-ն ունի նույն 32 ՄՊ դիմային տեսախցիկ, ինչ հին մոդելը: Հետևի վահանակում կա հիմնական 50 ՄՊ տեսախցիկ՝ 1/1,56 դյույմ Sony IMX906 սենսորով օպտիկական կայունացմամբ և f/1,7 բացվածքով, ինչպես նաև 50 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ (f/1,9) և 12 ՄՊ լայնանկյուն մոդուլ f/2.2 բացվածքով:

Xiaomi-ի AISP հաշվողական լուսանկարչության հարթակն օգտագործում է ԱԲ՝ բարձրացնելու պատկերի որակը՝ նվազեցնելով աղմուկը և ընդլայնելով դինամիկ տիրույթը: Սմարթֆոնների AI հնարավորությունների շրջանակը ներառում է AI Translator, AI Voice Recorder և AI Notes գործառույթները։ AI Image Processing գործառույթը թույլ է տալիս բարելավել լուսանկարների որակը, իսկ AI Eraser Pro-ն կօգնի հեռացնել անցանկալի տարրերը լուսանկարից:

Xiaomi 14T-ը և Xiaomi 14T Pro-ն հագեցած են 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով՝ HyperCharge արագ լիցքավորմամբ։ Ավելի ավագ մոդելն ապահովում է լարային 120 Վտ հզորություն, որն ապահովում է լիարժեք լիցքավորում 19 րոպեում, ինչպես նաև անլար լիցքավորում՝ 50 Վտ հզորությամբ։ Xiaomi 14T-ն ունի 67 Վտ լարային լիցքավորման աջակցություն:

Սմարթֆոնն ունի նաև ստերեո բարձրախոսներ՝ Hi-Res և Hi-Res Audio Wireless հավաստագրմամբ և Dolby Atmos տեխնոլոգիայով, Wi-Fi 6E և Bluetooth 5.4 անլար ադապտերներով: Խոնավությունից և փոշուց պաշտպանվելու համար նոր արտադրանքը համապատասխանում է IP68 ստանդարտին: Սմարթֆոններն աշխատում են Xiaomi HyperOS-ով: