Հայկական Web3 Compass ստարտափը, որն աշխարհում web3 համակարգով աշխատող միակ և առաջին որոնողական համակարգն է, Վրաստանում «Գլոբալ նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով» (GIST) ծրագրի շրջանակում 4000 դոլար մրցանակի է արժանացել։
«Գլոբալ նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը կայացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ութշաբաթյա ծրագրին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի երկու տասնյակից ավելի թիմ։
Web3 Compass-ը Հայաստանից ներկայացված միակ նախագիծն է եղել, որը մրցանակի է արժանացել։ Այն ստեղծել է հայկական Blockstars.tech ընկերությունը։

W3C-ը Web3 որոնման համակարգ է: Այն նույնն է, ինչ ժամանակին Google-ը՝ Web2-ի համար։ Նորարարական այս որոնողական համակարգը բոլորովին նոր խոսք է ոլորտում։
«Շատ ուրախ ենք ստանալու այս մրցանակը։ Web3 Compass-ը վկայում է մեր թիմի նվիրվածության և ինտերնետի ապագայի տեսլականը զարգացնելու մասին: Այս մրցանակը մեզ դրդում է շարունակել անցնել Web3 տեխնոլոգիաների աշխարհում հնարավորի սահմանները և անել ավելին»,- ասել են Blockstars.tech-ից։
«Գլոբալ նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։






