HONOR 90 Lite-ը HONOR սմարթֆոնների նորացված շարքի ներկայացուցիչ է։ Այն վերջերս է վաճառքի հանվել Հայաստանում և ընդգրկվել է ավելի մատչելի գնային սեգմենտում, քան ավագ մոդելը։ Թվում է՝ կրտսեր մոդելը կարող է դառնալ օպտիմալ ընտրություն շատ օգտատերերի համար։ Այդ նպատակով այս սմարթֆոնը առաջարկում է հետաքրքիր բնութագրերի և մատչելի գնի համադրություն։ Իսկ թե ինչ է դրանից ստացվել, հիմա կփորձենք պարզել։

Երեք գույն ձեր ընտրությամբ

Վերջին տարիներին արտադրողները ավելի շատ են ուշադրություն դարձնում սմարթֆոնների արտաքին տեսքին։ Թվում է՝ բոլորին ձանձրացրել են գորշ, սպիտակ և սև ուղղանկյունները, այդ պատճառով սկսեցին խաղալ գույների և ֆակտուրաների հետ։ Հասկանալի է, որ տարբերակներն այդքան էլ շատ չեն, չէ՞ որ սմարթֆոնը շարունակում է մնալ «էկրանով ուղղանկյուն»։ Այդ պատճառով տարատեսակ փորձարկումների համար հասանելի են մնում հեռախոսի երկու հատված՝ հետևի մակերևույթն ու տեսախցիկների բլոկը։ HONOR-ը հաճախ բազմազանություն է մտցնում նույնիսկ բյուջետային սմարթֆոնների մեջ։ Այսպես, HONOR 90 Lite-ը ևս փորձել են դարձնել ոչ միայն գրավիչ, այլև բազմազան։ Առաջին հերթին պահպանվել է դասականը՝ սև գույնը։ Սակայն սևն այստեղ ոչ թե փայլուն է, ինչպես սովորաբար, այլ՝ անփայլ։ Դա շատ ավելի գրավիչ է և պրակտիկ, քանի որ այդպիսի մակերևույթը գրեթե չի կեղտոտվում։ Երկրորդ առանձնահատկությունը «տիտանային արծաթագույն» հետաքրքիր գունային լուծումն է։ Արտաքինից այն իրոք մետաղ է հիշեցնում, որը, թեքելու ժամանակ, առաջացնում է թեթև նուրբ լուսային խաղ։ Մեր կարծիքով, մոդելային շարքում սա ամենագրավիչ գույնն է, որը միևնույն ժամանակ շարունակում է մնալ պրակտիկ, քանի որ ունի նույն անփայլ ծածկույթը, ինչպես և սև տարբերակը։ Եվ վերջապես երրորդ երանգը երկնագույնն է։ Սա ունիսեքս մոդել է, որը հավասարապես կհամապատասխանի թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, որոնք փնտրում են դասականից տարբերվող լուծում։ Ինչպես նախորդ տարբերակներում, դրա պրակտիկությունը բարձր մակարդակի վրա է, ինչին նպաստում է միևնույն տեսակի չկեղտոտվող ծածկույթը։ 
Լիարժեք 6,7 դյույմ 90 Հց հաճախականությամբ

պատված է միկրոճաքերով, հանեք թաղանթը, և էկրանը կրկին կստանա լիովին նոր տեսք։
Լիարժեք 100 մեգապիքսել

8 միջուկ, 8 գիգաբայթ
Իսկ ի՞նչ է առաջարկում սմարթֆոնը ապարատային մակարդակում։ Այստեղ ամեն բան կարգին է։ Մեզ զարմացրեց HONOR 90 Lite-ում միանգամից 8 Գբ օպերատիվ հիշողության առկայությունը, որը բացի այդ կարող է մեծացվել ևս 5 գիգաբայթով HONOR RAM Turbo տեխնոլոգիայի շնորհիվ։ Սակայն, եթե անկեղծ, դժվար է պատկերացնել՝ ում և երբ կարող է չբավարարել 8 Գբ օպերատիվ հիշողությունը։ Կուտակչի ծավալը կազմում է 256 Գբ։ Օգտատերերի գերակշռող մասը նույնպես կարող է տարիներով բավարարվել դրանով՝ առանց հիշողության քարտեր գնելու անհրաժեշտության։ Այնպես որ, microSD սլոթի բացակայությունը տվյալ դեպքում դժվար է թերություն համարել։ Պրոցեսորը 8-միջուկային MediaTek Dimensity 6020-ն է։ Սա նոր չիպ է, որը ներկայացվել է 2023 թվականին և նախատեսված է միջին բյուջետային սեգմենտի սմարթֆոններում կիրառվելու համար։
Ամփոփում
HONOR 90 Lite-ը բալանսավորված սմարթֆոն է՝ գրավիչ դիզայնով, հիանալի մեծ էկրանով և հզոր մարտկոցով։ Կարելի էր բողոքել հիշողության քարտի համար նախատեսված սլոթի բացակայությունից, բայց այն այստեղ այդքան էլ անհրաժեշտ չէ՝ 256 Գբ ծավալով ներկառուցված կուտակչի շնորհիվ։
Որտեղի՞ց գնել
HONOR 90 Lite-ի ամենահաճելի կողմը դրա արժեքն է։ Այն կարելի է ձեռք բերել Team Telecom և Vega սրահներում ընդամենը 109900 դրամով։










