Ozon առցանց առևտրի հարթակն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում և աջակցման հատուկ ծրագրի միջոցով ֆրանշիզային ստացման կետեր է գործարկում՝ ներգրավելով նոր լոգիստիկ գործընկերներ: Ծրագիրը ենթադրում է ֆիքսված վճարումներ այն ձեռնարկատեր գործընկերներին, որոնք պատվերների ընդունման կետ կբացեն: Դա թույլ կտա ավելի ակտիվորեն զարգացնել ցանցը և այն հաճախորդների համար էլ ավելի մոտ ու հարմարավետ դարձնել, տեղեկացնում են ընկերությունից:

Տարածաշրջանի ձեռնարկատերերը կկարողանան ընկերության պատվերների ստացման կետեր բացել՝ ըստ ֆրանշիզայի: Ozon-ի ֆրանշիզան առցանց առևտրի հարթակի վճարումներ և հատուցումներ չի ներառում, ընդհակառակը՝ Ozon-ը գործընկերներին վճարում է ֆիքսված տոկոս շրջանառությունից, իսկ առաջնահերթ վայրերում երաշխավորում է ֆինանսական աջակցություն՝ բացման օրվանից սկսած առաջին վեց ամիսների ընթացքում:

Ֆինանսական աջակցության չափը կախված է տարածաշրջանից, որն իրավամբ հաշվի է առնում ցանցի լայն աշխարհագրությունը և փոքր ու մեծ քաղաքներում նման կետերի գործունեության համար պահանջվող տարբեր ծախսերը: Միևնույն ժամանակ, բոլոր կետերը շրջանառության 4,7 տոկոսի տեսքով վարձատրություն կստանան:

Հարթակը նաև կպարզեցնի տարածքներին ներկայացվող պահանջները և հաշվի կառնի այդ տարածքների՝ հաճախորդին հարմար և մոտ գտնվելու հանգամանքը. ինչպես ցույց են տալիս Ozon-ի ուսումնասիրությունները, ստացման կետ ընտրելու հարցում գնորդների համար կարևոր են հենց այս պարամետրերը: Այդպիսի մոտեցումը նաև կընդլայնի ձեռնարկատերերի՝ հարմար վայր ընտրելու հնարավորությունները: Ընդ որում, շուկան նման կետերի բացման նկատմամբ բարձրակարգ մոտեցում է ցուցաբերում. բոլոր կետերը բրենդավորված կլինեն ընկերության ֆիրմային ոճով, հանդերձարաններ կունենան և կկարողանան գործել Ամանորի նախաշեմին բնորոշ աշխույժ ու մեծ վաճառքների սեզոնին:

«Մենք տեսնում ենք, որ հաճախորդները սիրում են իրենց պատվերները վերցնել ստացման կետերից: Այդ միտումը նկատվում է 10 պատվերից 8-ի դեպքում: Բացի դրանից, նկատելի է Հայաստանի ձեռնարկատերերի հետաքրքրվածությունն այս ոլորտի զարգացման հանդեպ: Հետևաբար, որոշեցինք նախադեպը չունեցող ժամկետներում երկրում ստացման կետեր ունեցող գործընկերներ-սեփականատերերի համար նման կետերի բացման և աջակցման ծրագիր գործարկել»,- ասել է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկեր լոգիստիկ ծրագրերի զարգացման գծով տնօրեն Հարություն Գաբրիելյանը:

Ozon-ը հայկական շուկա է մտել 2023-ի հուլիսին՝ իր ներկայացուցչության բացմամբ և տեսակավորման կենտրոնի գործարկմամբ: Դա հնարավորություն է ընձեռել գործարկել ապրանքների հոսքը հայաստանյան վաճառողների և Ռուսաստանի գնորդների միջև, ինչպես նաև ապրանքները վաճառել երկրի ներքին շուկայում:

Ozon ԱՊՀ Ozon-ը բազմաբնույթ կատեգորիաներով հագեցած առցանց առևտրի առաջատար հարթակ է և Ռուսաստանի խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկը: Հարթակում ներկայացված է 196 միլիոնից ավելի անուն ապրանք՝ ավելի քան 20 կատեգորիաներում՝ սկսած գրքերից և հագուստից, վերջացրած սննդամթերքով և առողջության համար նախատեսված ապրանքներով: Ozon-ը ակտիվորեն զարգանում է որպես առցանց հարթակ. դրա տեսականու ավելի քան 90%-ն արդեն իսկ ձևավորվել է հարթակի գործընկերների կողմից: Ozon-ը զարգացնում է իր բիզնեսը և կառուցում սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Հայաստանում: