Սեպտեմբերին թողարկված Honor X40 սմարթֆոնի նոր տարբերակը թողարկվել է «Սաթի աստղային լույս» (Amber Starlight) ռոմանտիկ անունով գույնով: Եվ այն նույնիսկ ավելի էժան է, քան սկզբնական տարբերակը:
Սարքն ունի 6,67 դյույմանոց և 45 աստիճան կորության OLED էկրան՝ 800 կդ/մ2 պայծառությամբ, որն ունի գույների 1,07 միլիարդ երանգ։ Էկրանի մակերեսի տակ մատնահետքի սենսոր է, էկրանն ինքնին ունի կապույտ լույսի պաշտպանության համակարգ։
Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 695 մեկ չիպային համակարգով, ներկառուցված մարտկոցի հզորությունը 5100 մԱ/ժ է, կա նաև 40 Վտ լարային արագ լիցքավորման աջակցություն: Ակնկալվում է, որ մարտկոցի հզորությունը կբավարարի 2-3 օրվա աշխատանքի համար, սակայն այս մասին ստույգ տվյալներ դեռ չկան։ Չնայած մեծ մարտկոցին, սարքն ինքնին բավականին կոմպակտ է. հաստությունը կազմում է ընդամենը 7,9 մմ, իսկ քաշը՝ 172 գրամ:
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա հիմնական տեսախցիկն ունի 50 և 2 մեգապիքսելանոց սենսորներ: Հեռախոսն ունի նաև 8 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ։
Սմարթֆոնն ունի նաև աղմուկի նվազեցման իր ալգորիթմը, որն օգնում է արգելափակել շրջակա միջավայրի աղմուկը և խոսակցի ձայնն ավելի պարզ դարձնել:
6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ֆլեշ հիշողություն ունեցող մոդելների գներն սկսվում են 205 ԱՄՆ դոլարից։ Համեմատության համար նշենք, որ անցյալ ամիս թողարկման պահին սմարթֆոնն արժեր 215 դոլար, ինչը նույնպես բավականին ցածր գին է՝ հաշվի առնելով դրա բնութագրերը։






