Ինժեները ստեղծել է սպորտային վերնաշապիկ, որի շնորհիվ գիշերային տեսողության տեսախցիկները չեն կարողանում ֆիքսել մարդու դեմքը

28 փետրվարի, 2023  17:41

Մակ Փիրս անունով ինժեները սպորտային վերնաշապիկի վրա հիմնված տեխնոլոգիա է մշակել, որի շնորհիվ գիշերային տեսողության տեսախցիկները չեն կարողանում ֆիքսել մարդու դեմքը: Եթե անվտանգության տեսախցիկները նկարահանում են ​​Camera Shy Hoodie-ն կրող մարդուն, ապա կադրերում երևում է նրա ուրվագիծը, իսկ դեմքը՝ ոչ։

Ինժեների արած գյուտն իրականում շատ պարզ է․ այն բաղկացած է սովորական հուդիից, որի պարանոցին կարված են ինֆրակարմիր լուսադիոդներ, որոնք օգտագործում են ինֆրակարմիր լույսի նույն ալիքի երկարությունը, ինչ անվտանգության տեսախցիկները, գիշերային տեսողության սարքերը և ինֆրակարմիր լուսարձակները: Արդյունքում լուսադիոդների արձակած լույսի շնորհիվ տեսախցիկները չեն կարողանում ֆիքսել այս մարզաշապիկը կրող մարդու դեմքը:

Camera-Shy-Hoodie-1

Այնուամենայնիվ, հնարավոր է ավելի շատ լուսադիդոդներ տեղադրել հագուստի վրա և տեսախցիկներից թաքցնել մարդու մարմնի մեծ մասը:

Քանի որ վերնաշապիկի լուսադիոդներն օգտագործում են ինֆրակարմիր լույս, դրանք մարդու անզեն աչքին տեսանելի չեն, ուստի նման լուսադիոդներով հագուստը կասկած չի հարուցի: Ցանկության դեպքում լուսադիոդները կարելի է հագուստի վրա ձևավորվել այնպես, որ դրանք գրեթե անհնար լինի նկատել:

Camera-Shy-Hoodie-3

Մակ Փիրսի ամբողջ նախագիծն արժեցել է 270 դոլար, որից 200 դոլարը նա ծախսել է անհրաժեշտ էլեկտրոնային բաղադրիչներ գնելու համար։

Ինժեները նաև մանրամասն հրահանգներ է հրապարակել այն մասին, թե ինչպես կարելի է  սեփական Camera Shy Hoodie-ին պատրաստել. որպես հիմք կարելի է օգտագործել ցանկացած ոճի և գույնի բաճկոն կամ մարզաշապիկ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ