Samsung Galaxy Watch 6 խելացի ժամացույցը կոր ապակի կունենա

24 փետրվարի, 2023  12:04

Samsung-ի նոր սերնդի Galaxy Watch 6 խելացի ժամացույցի դիզայնը կտարբերվերի նախորդից․ նոր ժամացույցը կունենա կոր դիզայնով ապակի, այս մասին տեղեկացրել է չինական ցանցային հայտնի տեղեկատու Ice Universe-ը։

«Samsung Galaxy Watch 6-ը վերադառնում է կոր ապակու դիզայնին: Այսուհետ հայտնի է, որ ապակին հարթ չէ, և այլ տեղեկություններ չկան»,- գրել է աղբյուրը։

Այժմ Samsung-ը թողարկում է հարթ էկրանով ժամացույցներ և, ըստ էության, նոր դիզայնը կարող է նմանվել Google Pixel Watch-ի դիզայնին: Պաշտպանիչ ապակու կոր եզրերով այսպիսի դիզայնը էկրանն ավելի զգայուն կդարձնի քերծվածքների նկատմամբ, բայց կարող է նաև սարքին ավելի էլեգանտ և գեղեցիկ տեսք հաղորդել։

Ակնկալվում է, որ Samsung Galaxy Watch 6 շարքը կներառի մարդու առողջությանն ու ֆիզիկական տվյալներին հետևելու բոլոր ժամանակակից գործառույթները, ներառյալ արյան ճնշման, սրտի զարկերի հաճախականության մոնիտորինգ, էլեկտրասրտագրություն, SpO2, մարմնի կազմի վերլուծություն, քնի և ֆիզիկական ակտիվության մոնիտորինգ: Ակնկալվում է նաև, որ ժամացույցը հասանելի կլինի երկու տարբերակով՝ միայն Wi-Fi-ով և բջջային Wi-Fi + 5G-ի աջակցությամբ:

Samsung Galaxy Watch 5 .png (397 KB)

Լուսանկարում՝ Samsung Galaxy Watch5 и Galaxy Watch 5 Pro։

Ըստ նախնական տվյալների՝ Samsung Galaxy Watch-ի նոր շարքը կթողարկվի տարեվերջին՝ Galaxy Z Flip5 և Galaxy Z Fold5 ծալովի սմարթֆոնների հետ միաժամանակ։

Ice Universe-ն արժանահավատ աղբյուր է և լավ համբավ ունի: Նա առաջիններից էր, որը տեղեկացրել է iPhone 14-ի նոր դիզայնի, Samsung-ի 200 մեգապիքսելանոց տեսախցիկի և շատ այլ նորույթների մասին նախքան դրանց մասին կհայտարարվեր պաշտոնապես։


 
 
 
 
  • Արխիվ