Թեթև և դիմացկուն․ TECNO-ն ցուցադրել է իր առաջին ծալովի սմարթֆոնը

21 փետրվարի, 2023  11:55

Սմարթֆոնների և խելացի սարքերի TECNO ապրանքանիշը հրապարակել է իր առաջին ծալովի սմարթֆոնի՝ PHANTOM V Fold-ի կոնցեպտի լուսանկարը։ Նորույթը կներկայացվի ամսվա վերջին MWC 2023-ի ժամանակ։ Ընկերությունը նաև ներկայացրել է նոր հեռախոսի մասին որոշ մանրամասներ։

PHANTOM V Fold-ն ունի ծալովի մեխանիզմի յուրահատուկ տեխնոլոգիա, որի շնորհիվ հեռախոսը դիմացկուն է ընկնելու և մեխանիկական ազդեցությունների դեպքում։ Այն նաև ապահովում է, որպեսզի մեխանիզմի մասերը չկոտրվեն և չխցանվեն:

Սմարթֆոնի բաղադրիչները պատրաստված են օդատիեզերական արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերից, ինչը PHANTOM V Fold-ին դարձնում է դիմացկուն և թեթև:

Լուսանկարում կարելի է տեսնել տեսախցիկի երեք մոդուլների բլոկ: Ըստ ընկերության՝ սմարթֆոնը կստանա հինգ բարձրորակ տեսախցիկների համակարգ՝ անթերի կադրեր ստեղծելու համար։ Լուսանկարում ցուցադրված սև երանգը ֆլագմանային այս սարքի երկու հնարավոր գույներից մեկը կլինի:

TECNO-ն ավելի վաղ հայտնել էր, որ PHANTOM V Fold-ը սնուցվելու է MediaTek-ի բարձր կատարողական ունեցող Dimensity 9000+ պրոցեսորով:

PHANTOM V Fold-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Բարսելոնայում 2023 թ․ փետրվարի 28-ին կայանալիք Mobile World Congress-ի ժամանակ: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ