Philips-ը կոր էկրանով 45 դյույմանոց գերլայն մոնիտորներ է ներկայացրել

20 փետրվարի, 2023  13:52

Philips ընկերությունը ներկայացրել է երկու 45 դյույմանոց գերլայն կոր էկրանով պրոֆեսիոնալ մոնիտորներ: Նորույթների էկրաններն ունեն 32:9 հարաբերակցություն և 5120 × 1440 պիքսել լուծաչափ:

Ինչպես տեղեակցնում է Harware Info-ն, UltraWide 45B1U6900C և UltraWide 45B1U6900CH մոդելները հիմնված են 8-բիթանոց VA մատրիցաների վրա՝ 4 մվ (GtG) արձագանքման ժամանակով, 75 Հց թարմացման արագությամբ և 450 քդ/մ2 առավելագույն պայծառությամբ: Էկրաններն ունեն VESA DisplayHDR 400 սերտիֆիկացում, 107 տոկոսանոց NTSC գունային գամմա և 123 տոկոսանոց sRGB գունային ստանդարտ: Էկրանների կորության շառավիղը 1500R է:

UltraWide  1.jpg (258 KB)

UltraWide 45B1U6900CH-ն ունի ներկառուցված 5 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ Windows Hello գործառույթի ավտորիզացիայի աջակցությամբ: UltraWide 45B1U6900C-ն ունի մեկ USB Type-C և մեկ USB Type-B: Բացի դրանից, UltraWide 45B1U6ս900C-ն ունի KVM անջատիչ, որը թույլ է տալիս մեկ մկնիկով և ստեղնաշարով կառավարել երկու համակարգիչ: UltraWide 45B1U6900CH մոդելն իր հերթին ստացել է երկու USB Type-C միակցիչ։

UltraWide.jpg (545 KB)

Էկրանն ունի նաև երկու HDMI 2.0 միակցիչ և մեկ DisplayPort 1.4: Երկու մոդելների USB Type-C միակցիչներն ապահովում են մինչև 100 վտ հզորության փոխանցում դեպի արտաքին սարք: Երկու մոնիտորներն էլ ստացել են ներքևի USB Type-A չորս միակցիչներ, որոնցից մեկն ունի արագ լիցքավորման գործառույթ։ 45B1U6900CH-ի ներքևի USB Type-C հավելյալ միակցիչն ի վիճակի է մինչև 15 Վտ հզորություն փոխանցել միացված արտաքին սարքին:

philips 2.jpg (104 KB)

Մոնիտորները նաև ունեն գիգաբիթ հզորությամբ ցանցային LAN միակցիչ, 3,5 մմ աուդիոելք և յուրաքանչյուրը 5 Վտ հզորությամբ զույգ բարձրախոսներ: Նորույթներն առաքվում են էրգոնոմիկ տակդիրներով, որոնք թույլ են տալիս փոխել էկրանի բարձրությունը, ինչպես նաև դրա թեքությունը:

Ընկերությունը չի հրապարակել տեղեկություն այն մասին, թե որքան արժեն UltraWide 45B1U6900C և UltraWide 45B1U6900CH մոնիտորները։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ