Անհայտ անձինք այլոց համարներով WhatsApp-ի, Viber-ի օգտհաշիվներ են բացում․ փորձագետը հորդորում է բոլոր տեղերում միացնել 2FA համակարգը

17 փետրվարի, 2023  15:40

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մի շարք մարդկանցից բողոքներ են ստացել այն մասին, որ իրենց անունից՝ իրենց հեռախոսահամարներով բացվում են հիմնականում WhatsApp-ի և Viber-ի օգտահաշիվներ։

Փորձագետը նշել է, որ խնդիրն ուսումնասիրվում է և հավանաբար դրա հետևում կանգնած են Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները, թեև դա դեռ ընդամենը վարկած է։

Ամեն դեպքում, Սամվել Մարտիրոսյանը քաղաքացիներին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակիչներին, հորդորել է բոլոր հավելվածներում միացնել անվտանգության երկփուլանի նույնականացման համակարգը (2FA, two-factor authentication)։

«Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)»,- գրել է նա՝ մեկնաբանություններում ներկայացնելով տեսանյութն այն մասին, թե ինչպես միացնել անվտանգության երկփուլանի նույնականացման համակարգը։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ