Nubia-ն կներկայացնի ԱԲ ունեցող աշխարհում առաջին պլանշետը, որի 3D պատկերները կարելի է տեսնել առանց հատուկ ակնոցի

17 փետրվարի, 2023  20:41

Չինական Nubia Technology ընկերությունը հայտարարել է, որ շուտով կներկայացնի Nubia Pad 3D պլանշետը, որը կլինի արհեստական բանականության տեխնոլոգիա ունեցող առաջին պլանշետն աշխարհում։

Ինչպես տեղեկացնում է Igeekphone.com-ը, նորույթը նաև կարողանում է ճանաչել մարդու աչքերը և թույլ է տալիս տեսնել 3D պատկերներն առանց ակնոցի: Համենայն դեպս այդպես պնդում է արտադրողը՝ հավելելով, որ պլանշետը մշակվել է Leia Inc.-ի հետ համատեղ:

Նոր պլանշետը կստանա երկու տեսախցիկ, որոնք նախատեսվում է օգտագործել աչքի ճանաչման և 3D պատկերներ ստանալու համար։

Ընկերությունը չի հայտնում Nubia Pad 3D-ի ապարատային բնութագրերը, սակայն ոլորտի մասնագետների կարծիքով՝ վերոհիշյալ տեխնոլոգիաները կպահանջեն բավականին ժամանակակից պրոցեսոր։

Leia Inc.-ը, որը հիմնադրվել է 2014 թ, ամերիկյան ընկերություն է, որն արտադրում է 3D Lightfield ապրանքներ և ծրագրային հավելվածներ, այն համարվում է ոլորտի առաջատար մատակարար:

Nubia Pad 3D-ի ամբողջական անոնսը կկայանա փետրվարի 28-ին: Սակայն պլանշետը կներկայացվի 2023 թ․ նոյեմբերի 28-ից 30-ը Փարիզում անցկացվելիք MWC 2023 ցուցահանդեսի շրջանակում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ