Հրապարակվել են Pixel 7 սմարթֆոնի բնութագրերը. ի՞նչ է հայտնի դրանց մասին

3 հոկտեմբերի, 2022  17:38

Google-ը նախատեսում է Pixel 7 սմարթֆոնների շարքը թողարկել հոկտեմբերի 6-ին, սակայն դրանց բնութագրերի մեծ մասն արդեն հայտնի է։ Վերջերս Google News-ի Telegram-յան ալիքը հրապարակեց Pixel 7 սերիայի ենթադրյալ բնութագրերի ցուցակը, որոնք հայտնաբերվել են թայվանական կապի օպերատորի կայքում:

Ցանկում կարող եք տեսնել ինչպես նոր, այնպես էլ նախկինում արտահոսած տվյալներ նոր սմարթֆոնների մասին:

Google-Pixel-7-series-specs.jpg (85 KB)

Կարծես, Pixel 7 սերիայի երկու հեռախոսներն էլ կունենան՝

  • Tensor G2 չիպսեթ,
  • 128 ԳԲ կամ 256 ԳԲ հիշողություն,
  • IP68 վարկանիշ,
  • Դեմքի եւ մատնահետքի միջոցով ապաբլոկավորելու հնարավորություն,
  • 50 ՄՊ հիմնական տեսախցիկ,
  • 12 ՄՊ գերլայն հետեւի տեսախցիկ,
  • 10,8 ՄՊ սելֆի տեսախցիկ՝ 4K վիդեո աջակցությամբ։

Pixel 7 Pro-ն կունենա մեծ 6,7 դյույմանոց QHD+ (LTPO, 120 Հց) OLED էկրան, 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, 48 մեգապիքսելանոց հեռաօբյեկտիվ եւ ավտոֆոկուս՝ գերլայնանկյուն տեսախցիկի համար:

Համեմատության համար նշենք, որ ստանդարտ Pixel 7-ը, կարծես, կստանա 6,3 դյույմանոց FHD+ (90 Հց) OLED էկրան, 8 ԳԲ ՕՀՍ եւ գերլայն ֆիքսված ֆոկուսով հետեւի տեսախցիկ, բայց առանց հեռաօբյեկտիվի։

Հետաքրքիր է, որ Pixel 7 Pro-ի տելեօբյեկտիվն ունի 5-ակի օպտիկական խոշորացում եւ 30-ակի «բարձր լուծաչափի» խոշորացում:

Նշենք, որ Pixel 6 Pro-ն ուներ 48 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ 4-ակի պերիսկոպի խոշորացմամբ եւ 20-ակի հիբրիդային խոշորացմամբ։

google-Pixel-7-2.jpg (39 KB)

Արտադրողը խոստանում է, որ մարտկոցը կծառայի 24 ժամ, եւ որ երկու սմարթֆոններն էլ կունենան լարային եւ անլար արագ լիցքավորման աջակցություն:

Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ լիցքավորման արագությունն իրականում դժվար թե մեծանա Pixel 6-ի համեմատ (որը, ի դեպ, իրականում ավելի դանդաղ էր լիցքավորվում, քան խոստացել էին): Եվ սա ակնհայտորեն վատ նորություն է, քանի որ ակնկալվում է, որ 2023 թվականին արագ լիցքավորումը սմարթֆոնների կարեւոր առանձնահատկություններից մեկը կլինի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ