Դուբայում նախատեսում են թռչող տաքսիներ գործարկել

13 փետրվարի, 2023  20:17

Արաբական Միացյալ Էմիրության (ԱՄԷ) իշխանությունները ծրագրում են մինչև 2026 թ. օդային տաքսի գործարկել Դուբայում։ Դուբայի էմիր և ԱՄԷ վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը Twitter-ում հայտարարել է, որ ԱՄԷ կառավարությունը «հավանություն է տվել թռչող տաքսիների կայանների նախագծմանը, որոնք քաղաքի տարածքում կսկսեն գործել երեք տարվա ընթացքում»։

Գրառմանը կից Դուբայի էմիրը հրապարակել է նաև գովազդային տեսահոլովակ, որում ցուցադրվում է օդային տաքսու աշխատանքը։

 

Ինչպես տեղեկացնում է The Associated Press-ը, Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչության լիցենզավորման գործակալության գլխավոր տնօրեն Ահմեդ Բաhրոզյանը տեղական ռադիոկայանի եթերում բացահայտել է նախագծի մանրամասները: Պաշտոնյայի խոսքով՝ նախագիծը դեռ նոր է սկսվում, և ԱՄԷ կառավարությունը դեռ չի ընտրել Դուբայում կիրառվելիք օդային տաքսիների մատակարարին;

Բահրոզյանն ասել է, որ քաղաքը նախատեսում է օդային տաքսիների չորս կայան կառուցել՝ Դուբայի միջազգային օդանավակայանում, քաղաքի կենտրոնում, ​​Պալմ Ջումեյրա արհեստական կղզում և նավահանգստում։ Յուրաքանչյուր կայան բաղկացած կլինի գործարկման երկու հարթակից և լիցքավորման չորս կայանրից։

Նրա խոսքով՝ առաջին փուլում ԱՄԷ իշխանությունները նախատեսում են կիրառել օդաչուավոր թռչող տաքսիներ, այսինքն՝ այն կունենա օդաչու և կկարողանա տեղափոխել մինչև չորս ուղևոր։ Նախկինում Դուբայի իշխանությունները դիտարկում էին ինքնակառավարվող օդային տաքսիների կիրառման հնարավորությունը, սակայն դա դեռ փորձարկման փուլում է։ 

Պաշտոնյան հավելել է, որ թռչող տաքսիով ճանապարհորդության արժեքը համեմատելի կլինի  լիմուզինով սովորական շրջագայության հետ, իսկ դա նշանակում է, որ թռչող տաքսին մոտ 30%-ով ավելի թանկ է սովորականից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ