Curiosity-ն նոր հուշումներ է գտել այն մասին, որ Մարսի վրա ժամանակին ջուր է եղել

9 փետրվարի, 2023  15:41

NASA-ի Curiosity մարսագնացը նոր հուշումներ է գտել այն մասին, որ Մարսի վրա ժամանակին ջուր է եղել։ Ինչպես տեղեկացնում է NASA-ն նոր ապացույցները գտնվում են Ջեդիզ Վալիս (Gediz Vallis) կոչվող լեռնաշղթայում։

Ըստ գիտնականների՝ քամին ժամանակի ընթացքում որոշակիորեն փոխել է հովտի մակերեսը։ Սակայն Curiosity-ի տրամադրած նյութերից պարզ է դառնում, որ այս հովտի միջով մեծ ակոսի նմանվող մի ուղի է անցնում, որը հասնում է Շարփ լեռան լանջերին։ Ըստ գիտնականների՝ այն քայքայվել է ջրից, ինչը ենթադրում է, որ այդտեղով հավանաբար գետ է անցել։ Գիտնականները նաև ենթադրում են, որ հովտում ժամանակին տեղի են ունեցել թաց զանգվածի սողանքներ, որոնց հետևանքով ավտոմեքենայի չափի քարեր և ժայռաբեկորներ լեռան լանջերից գլորվել են դեպի հովտի հատակը:

Քանի որ ժայռաբեկորների կույտը նստած է հովտում առկա բոլոր շերտերի վրա, գիտնականները վստահ են, որ դա ակնհայտորեն Շարփ լեռան ամենաերիտասարդ օբյեկտներից մեկն է: Curiosity-ն անցյալ տարի երկու անգամ ֆիքսել է այդ բեկորները Գեդիզ Վալլիս լեռնաշղթայում, բայց կարողացել է դրանք միայն հեռվից ուսումնասիրել: Մարսագնացի աշխատանքը համակարգող թիմը հույս ունի, որ այս տարվա վերջին այն դիտելու ևս մեկ հնարավորություն կունենա:

Curiosity-ն ևս մեկ ուշագրավ բան է գտել, որը հիացրել է թիմին։ Մարսագնացը տարածքում գտել է անսովոր ժայռային հյուսվածք, որի առաջացումը, ըստ գիտնականների, հավանաբար, պայմանավորված է եղանակային կամ կլիմայական որոշակի կանոնավոր ցիկլով, ինչպիսիք են փոշու փոթորիկները: Դրանցից ոչ շատ հեռու գտնվում են ժայռաբեկորներ, որոնք բաղկացած են շերտերից, որոնք սովորական բնույթ ունեն ինչպես միմյանցից գտնվելու հեռավորության, այնպես էլ իրենց հաստության առումով:

Mars Mount Sharp .jpg (179 KB) 
Գիտնականները պարզաբանել են, որ Երկրի ժայռերի շերտերի այս տեսակի ռիթմիկ օրինաչափությունը հաճախ պայմանավորված է մթնոլորտային իրադարձություններով, որոնք տեղի են ունենում պարբերական ընդմիջումներով: Հնարավոր է, որ մարսյան այս ժայռերի ռիթմիկ օրինաչափություններն առաջացել են նմանատիպ իրադարձություններից, ինչը կարող է վկայել այն մասին, որ Կարմիր մոլորակի վրա ժամանակին կլիմայի փոփոխություններ են տեղի ունեցել։

Curiosity-ի նախագծի գիտնական Էշվին Վասավադան ասել է, որ ջրի ալիքները, բեկորների սողանքները և ժայռերի շերտերի ռիթմիկ օրինաչափությունները հուշումներ են այն մասին, որ Մարսի հնագույն կլիման զարմանալի կերպով բարդ է եղել, ինչպես Երկրի կլիման։

Վերջերս Curiosity մարսագնացը Մարսի վրա անսովոր քար էր հայտնաբերել, որը զգալիորեն տարբերվում է շրջակայքում առկա հողային զանգվածից՝ ինչպես իր հարթ մակերեսով, այնպես էլ մոխրագույն երանգով: NASA-ի գիտնականները անսովոր քարի ծագման երկու հնարավոր պատճառ էին նշել․ ըստ նրանց՝ այն կարող էր Շարփ լեռան գագաթից ընկած բեկոր լինել, կամ էլ երկնաքար, որը ժամանակին մոլորակի վրա ընկել է տիեզերքից:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ