Google Earth-ը բացել է գաղտնի ավիասիմուլյատորը բոլոր օգտատերերի համար

2 հուլիսի, 2026  16:53

Եթե դուք կարողանում եք բացել Google Earth-ը, ուրեմն այժմ կարող եք սավառնել մոլորակի ցանկացած կետում։ Երկար ժամանակ Google Earth-ի ավիասիմուլյատորը իսկական «զատկш ձու» էր՝ հասանելի միայն հավելվածի համակարգչային տարբերակում։ 2026 թվականի հուլիսի 1-ից Google-ն այն ամբողջովին անվճար հասանելի է դարձրել վեբ-տարբերակում բոլոր օգտատերերի համար, գրում է CNET-ը։

Ի՞նչ է տեղի ունեցել

Google Earth-ի վեբ-տարբերակի պրոֆեսիոնալ գործառույթների ընդլայնման շրջանակներում ընկերությունն ավելացրել է մի քանի օգտակար գործիքներ՝ բարձրությունների պրոֆիլներ, իմպորտի նոր տեսակներ, տվյալների լրացուցիչ շերտեր և, վերջապես, լիարժեք թռիչքային ռեժիմ։

Չնայած նորամուծությունների մեծ մասն ուղղված է մասնագետներին և էնտուզիաստներին, ավիասիմուլյատորը զուտ ժամանց է։ Այն գոյություն ունի 2007 թվականից համակարգչային տարբերակում, սակայն այժմ դրանից կարող է օգտվել բրաուզեր ունեցող ցանկացած անձ։

Ինչպես գործարկել սիմուլյատորը

  • Անցեք Google Earth կայք։
  • Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «Բացահայտել Երկիրը» կոճակը։
  • Քարտեզի վրա ընտրեք այն կետը, որտեղից ցանկանում եք սկսել թռիչքը։
  • «Գործիքներ» (Tools) մենյուից ընտրեք Flight Simulator կետը։

Կառավարումը պարզ է.

  • Մկնիկը կամ սլաքները՝ թեքման (roll) և տանգաժի (pitch) համար։
  • Page Up / Page Down՝ քարշուժի (thrust) կարգավորման համար։

Խաղը տեղադրում չի պահանջում, աշխատում է հենց բրաուզերում և օգտագործում է Google-ի իրական արբանյակային և աերոլուսանկարները։

Որքանո՞վ է դա տպավորիչ

Գրաֆիկայի ռեալիստականությամբ և դետալիզացիայով Google Earth-ը զիջում է Microsoft Flight Simulator-ին. այստեղ չկա իրական ժամանակում գործող լիարժեք 3D-ռենդերինգ։ Փոխարենը դուք թռչում եք Երկրի իրական լուսանկարների վրայով։ Կարելի է թռչել Ոսկե դարպասներ կամրջի տակով, իջնել դեպի Ռաշմոր լեռը կամ պարզապես պտտվել սեփական քաղաքի վերևում։

Սիմուլյատորը, բնականաբար, չի փոխարինում լուրջ ավիավարժասարքերին : Այնուամենայնիվ, կարճատև ընդմիջման և տպավորիչ թռիչքների համար այն կատարյալ է։ Google-ն ակնհայտորեն ցանկանում է Earth-ի վեբ-տարբերակն ավելի գրավիչ ու մրցունակ դարձնել։ Ավիասիմուլյատորի ավելացումը վառ և հաճելի քայլ է այս ուղղությամբ։

Այժմ ցանկացած ցանկացող կարող է ցանկացած պահի նստել ղեկին և մեկնել վիրտուալ ճանապարհորդության մոլորակով մեկ։ Պարզ, գեղեցիկ և անվճար։


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive