Ճապոնական Toto ընկերությունը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր բարձր տեխնոլոգիական զուգարանակոնքերով և սանտեխնիկայով, արհեստական բանականության բումի ֆոնին ակտիվորեն մուտք է գործում կիսահաղորդչային բիզնես։ Ընկերությունը հայտարարել է 190 միլիոն դոլարի ներդրման մասին՝ միկրոսխեմաների պատրաստման համար բաղադրիչների արտադրության ընդլայնման նպատակով։
Թեև սպառողների մեծ մասի համար Toto-ն նախ և առաջ «խելացի» զուգարանակոնքերն են, ընկերությունն արդեն գրեթե 40 տարի է (1988 թվականից), ինչ աշխատում է կիսահաղորդչային ոլորտում։ Այս ուղղությամբ հիմնական արտադրանքը սիլիցիումային թիթեղների էլեկտրաստատիկ բռնիչներն են (էլեկտրաստատիկ չակեր)։ Այս գերճշգրիտ կերամիկական հարթակներն օգտագործվում են չիպերի արտադրության առանցքային փուլերում՝ թիթեղների ֆիքսման և ջերմաստիճանի ճշգրիտ վերահսկման համար։ Նման բաղադրիչները հատկապես մեծ պահանջարկ ունեն արհեստական բանականության համակարգերի համար ժամանակակից պրոցեսորների, հիշողության և արագացուցիչների պատրաստման ժամանակ։
Ընկերության գլխավոր մրցակցային առավելությունը գերճշգրիտ կերամիկայի հետ աշխատանքի բազմամյա փորձագիտությունն է։ Նույն նյութը, որն օգտագործվում է պրեմիում դասի սանտեխնիկայում, կիրառվում է նաև միկրոէլեկտրոնիկայի բաղադրիչների ստեղծման ժամանակ։ Դա թույլ է տվել Toto-ին հաջողությամբ դիվերսիֆիկացնել բիզնեսը և ամրապնդվել ԱԲ-արդյունաբերության մատակարարումների համաշխարհային շղթայում։
Ներդրողները դրական են արձագանքել այս լուրին։ Ներդրումների մասին հայտարարությունից հետո Toto-ի բաժնետոմսերը մեկ առևտրային շրջանի ընթացքում աճել են 11%-ով։ Ավելի վաղ ընկերության արժեթղթերն արդեն հավելել էին շուրջ 18%՝ արհեստական բանականության շուկայի համար մատակարարումներին մասնակցելու մասին տեղեկատվության ֆոնին։
Զուգարանակոնքեր արտադրող Toto-ն 190 միլիոն դոլար է ներդնում միկրոսխեմաների բաղադրիչների արտադրության ընդլայնման մեջ։ Ընկերությունն արդեն գրեթե 40 տարի է, ինչ թողարկում է սիլիցիումային թիթեղների էլեկտրաստատիկ բռնիչներ, որոնք կրիտիկական նշանակություն ունեն ԱԲ-ի համար չիպերի պատրաստման գործում։ Արհեստական բանականության բումը Toto-ին որշակի նեղ խորշի (նիշային) խաղացողից վերածել է կիսահաղորդչային ոլորտի նկատելի մատակարարի, ինչը դրականորեն է անդրադարձել դրա բաժնետոմսերի արժեքի վրա։
month
week
day