Հայաստանի անկախ բանկոմատային ցանցը կամուրջ է ստեղծում կանխիկի և թվայինի միջև․ Finbox-ի հիմնադիր Արամ Ազատյան

7 ապրիլի, 2026  10:50

Թեև ամբողջ աշխարհում թվայնացումն արագանում է, կանխիկից ամբողջությամբ հրաժարվելն այսօր անիրատեսական է. նույնիսկ զարգացած տնտեսություններում քարտային միջոցների 25–30 տոկոսը շարունակվում է կանխիկացվել։ Հայաստանի առաջին և միակ անկախ բանկոմատային ցանցը՝ Finbox-ը, բանկերի ենթակառուցվածքային գործընկերն է, որի նպատակն է նպաստել նրանց բանկոմատային ծառայությունների ծախսերի օպտիմալացմանը Finbox PRO լուծումներով։ Մինչև 2027 թվականի վերջ ընկերությունը նախատեսում է Հայաստանում տեղադրել մինչև 200 բանկոմատ՝ ծածկելով նաև այն հեռավոր շրջանները, որտեղ այսօր բանկոմատներ չկան։ Doing Digital Forum-ին ընդառաջ ներկայացնում ենք ֆորումի «Թվային ենթակառուցվածք և իրական տնտեսություն» պանելային քննարկման մասնակից Finbox-ի հիմնադիր և տնօրեն Արամ Ազատյանի հարցազրույցը։

-Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում բանկոմատների անկախ ցանց ստեղծելու գաղափարը, և ֆինանսական շուկայի ո՞ր համակարգային խնդիրն էիք փորձում լուծել Finbox-ի միջոցով:

-Անկախ բանկոմատային ցանց հիմնելու որոշումը կայացվել է մոտ երկու տարի առաջ՝ ելնելով վճարահաշվարկային ոլորտում ունեցած բազմամյա փորձից։ Հիմնական համակարգային խնդիրները, որ լուծում է Finbox-ը, բանկոմատային ցանցերի պահպանման բարձր ծախսատարությունն ու անարդյունավետությունն է բանկերի համար։ Յուրաքանչյուր բանկ ստիպված է հսկայական ռեսուրսներ ծախսել տեղադրման, տեխնիկական սպասարկման և ինկասացիայի վրա։ Finbox-ը ստեղծել է միասնական ենթակառուցվածք, որը թույլ է տալիս օպտիմալացնել այս ծախսերը՝ ապահովելով կանխիկի մուտքագրման (bulk cash-in) և ելքագրման (cash-out) հասանելիություն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

-Այսօր աշխարհն ակտիվորեն շարժվում է դեպի անկանխիկ վճարումներ և թվային դրամապանակներ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է կանխիկ գործառնությունների ենթակառուցվածքը նախկինի պես մնում ռազմավարական նշանակության, և ի՞նչ դեր կարող են խաղալ Finbox-ի նման լուծումներն ապագա ֆինանսական էկոհամակարգում:

-Թեև թվայնացումն արագանում է, կանխիկից ամբողջությամբ հրաժարվելն այսօր անիրատեսական է. նույնիսկ զարգացած տնտեսություններում քարտային միջոցների 25–30 տոկոսը շարունակվում է կանխիկացվել։ Finbox-ի մոտեցումն այն է, որ կանխիկի հասանելիությունն իրականում աջակցում է անկանխիկ վճարումներին։ Երբ մարդիկ վստահ են, որ կարող են ցանկացած պահի և առանց լրացուցիչ միջնորդավճարների կանխիկացնել իրենց գումարը, նրանք ավելի հանգիստ են թողնում միջոցները թվային տիրույթում և կանխիկացնում են միայն անհրաժեշտ նվազագույնը։ Այսպիսով, Finbox-ը ծառայում է որպես կամուրջ կանխիկ և թվային տնտեսությունների միջև։

-Ֆինթեք նախագծերը բանկերի հետ միաժամանակ կարող են լինել և՛ գործընկեր, և՛ մրցակից: Ինչպե՞ս ձեզ հաջողվեց կառուցել բանկային հատվածի հետ փոխգործակցության այնպիսի մոդել, որ անկախ բանկոմատների ցանցը դառնա ընդհանուր ֆինանսական ենթակառուցվածքի մաս, այլ ոչ թե դրան այլընտրանք:

-Հաջողության գրավականը B2F (Banks and financial institutions) մոդելն է, որտեղ Finbox-ը հանդես է գալիս ոչ թե որպես մրցակից, այլ որպես ենթակառուցվածքային գործընկեր։ Բանկերին առաջարկվում է աութսորսինգային մոդել՝ թույլ տալով նրանց փոխարինել իրենց ոչ արդյունավետ գործող բանկոմատները Finbox PRO լուծումներով։ Սա բանկերին հնարավորություն է տալիս կրճատել գործառնական ծախսերը և կենտրոնանալ իրենց հիմնական ծառայությունների վրա, մինչդեռ Finbox-ը ստանձնում է տեխնիկական և լոգիստիկ սպասարկումը՝ ստեղծելով շահավետ համագործակցություն բոլոր կողմերի համար։

-Ինչպե՞ս եք պատկերացնում Finbox-ի զարգացումը երկարաժամկետ հեռանկարում․ արդյո՞ք այն կվերածվի տեխնոլոգիական հարթակի, թե ավելի լայն՝ ֆինանսական ծառայությունների ամբողջական էկոհամակարգի։

-Առաջիկա երեք տարիների գլխավոր նպատակը Հայաստանի ողջ տարածքում ցանցի ընդլայնումն է։ Մինչև 2027 թվականի վերջ նախատեսվում է տեղադրել մինչև 200 բանկոմատ՝ ծածկելով նաև այն հեռավոր շրջանները, որտեղ այսօր բանկոմատներ չկան։ Երկարաժամկետ հեռանկարում Finbox-ը դիտարկվում է որպես ընդլայնվող տեխնոլոգիական մոդել, որը կարող է դուրս գալ միջազգային շուկա։ Հիմնական առաքելությունը մնում է կանխիկի արդյունավետ կառավարման միջոցով մարդկանց ժամանակը խնայելը։

-Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն զարգացնում է ֆինթեք ոլորտը և թվային տնտեսությունը: Արդյո՞ք երկիրը կարող է հարթակ դառնալ այնպիսի լուծումների ստեղծման համար, որոնք հետագայում դուրս կգան միջազգային շուկա։


-Այո, Finbox-ի փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը հիանալի հարթակ է նորարարական ֆինանսական լուծումների մշակման և փորձարկման համար։ Ստեղծված մոդելն իր էությամբ ունիվերսալ է և կիրառելի աշխարհի ցանկացած կետում։ Արդեն իսկ իրականացվում են քննարկումներ միջազգային ներդրողների հետ, ինչը փաստում է այն մասին, որ հայկական ֆինթեք լուծումները ունեն բոլոր հնարավորությունները գլոբալ շուկայում մրցունակ լինելու և միջազգային ասպարեզ դուրս գալու համար։

Doing Digital Forum-ը, որն այս տարի կրում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագիրը, կանցկացվի ապրիլի 8-ին Երևանում՝ Դվին հոլում։ 

2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։ 

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive