Blockchain Life 2023. փետրվարի 27-28-ը Դուբայում տեղի կունենա բլոկչեյնի և կրիպտոարժույթների միջազգային ֆորումը

24 հունվարի, 2023  16:20

2023 թ․ փետրվարի 27-28-ը Դուբայում տեղի կունենա Blockchain Life 2023-ը՝ բլոկչեյնի, կրիպտոարժույթների և մայնինգի թեմայով 10-րդ միջազգային ֆորումը:

Blockchain Life 2023-ը համարվում է աշխարհում այս ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը. յուրաքանչյուր տարի այն հավաքում է հազարավոր մասնակիցների և բանախոսների ողջ աշխարհից: Այս տարի ակնկալվում է, որ ֆորումը կունենա ավելի քան 4000 մասնակից 100 երկրից: Նրանց թվում կլինեն կրիպտոարժույթի միջազգային առաջատար նախագծերի թոփ մենեջերներ, գործարարներ և ձեռներեցներ, բլոկչեյն մշակողներ, մայնինգ սարքավորումների արտադրողներ և մատակարարներ, բլոկչեյն ստարտափների հիմնադիրներ և կրիպտոարդյունաբերության ոլորտի հայտնի մարդիկ։

Այս տարի ֆորումը կունենա 70 բանախոս, այդ թվում՝ Listing.Help-ի և Blockchain Life-ի հիմնադիր Սերգեյ Խիտրովը, Bybit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բեն Չժոուն և Binance Custody-ի փոխնախագահ Աթենա Յուն: Կլինեն նաև ներդրողներ, կրիպտո ինդուստրիայի ոլորտում մասնագիտացած իրավաբաններ և շատ ուրիշներ:

Բանախոսների ավելի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ֆորումի կայքում (ցանկը դեռ լրացվում է)։

Ֆորումի հիմնական նպատակները ներառում են՝

  • բլոկչեյնի զարգացումը և դրա ներդրումը բիզնեսում,
  • կրիպտոարժույթների, առևտրի և մայնինգի ոլորտում վաստակելու ընթացիկ միջոցների վերլուծություն,
  • արդյունաբերական համայնքի և պետական ​​կառույցների միջև երկխոսության հարթակի ստեղծում:

Ֆորումի կազմակերպիչներն են կրիպտոբորսաներում ցուցակագրման աշխարհի առաջատար գործակալությունը՝ Listing.help-ը, և Jets.Capital ներդրումային հիմնադրամը: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ