2023 թ․ սմարթֆոններում և համակարգիչներում 6 նոր էմոջիներ կհայտնվեն, այդ թվում՝ փյունիկ, լայմ և սունկ

19 հունվարի, 2023  14:31

2023 թ․ սմարթֆոններում և համակարգիչներում կհայտնվեն վեց նոր էմոջիներ, այդ թվում՝ փյունիկ, լայմ և սունկ։ Այս մասին հայտնել է Unicode Emoji ենթահանձնաժողովի նախագահ Ջենիֆեր Դենիելը։

Ինչպես տեղեկացնում է Emojipedia պարբերականը, Unicode կոնսորցիումը դիտարկում է 578 նոր էմոջիներ, որոնք կարող են ներառվել Emoji 15.1 հավաքածուում։ Ճիշտ է, դրանց մեծ մասը գոյություն ունեցողներից տարբերվում է միայն աննշան մանրամասներով. օրինակ՝ կարող են հայտնվել վազորդի, մեքենայի և սերֆերի պատկերներ, որոնք շարժվում են ձախից աջ. նույն էմոջիները, որոնք սակայն աջից ձախ են շարժվում, արդեն կան:

Բացի վերը նշված փյունիկից, լայմից և սնկից՝ նոր վեց էմոջիները կներառեն կոտրված շղթա, ի նշան համաձայնության և ժխտման գլխով անող «սմայլիկներ»։


New emoji coming in 2023

Նոր էմոջիների մոդերացիայի վերջնական փուլը սպասվում է սեպտեմբերին, իսկ սոցցանցերում և սմարթֆոնների ու համակարգիչների բոլոր մեսենջերներում դրանք կհայտնվեն տարեվերջին՝ Unicode 15.1-ի թողարկմանը զուգահեռ։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ