Tecno-ն ներկայացրել է ծալվող և ընդարձակվող 10 դյույմանոց էկրանով Phantom Vision V կոնցեպտային սմարթֆոն

19 հունվարի, 2023  12:18

Tecno ընկերությունը ներկայացրել է Phantom Vision V կոնցեպտային սմարթֆոնը՝ ծալովի 10 դյույմանոց էկրանով. չբացված վիճակում է այն սովորական հեռախոսի տեսք ունի և հեշտությամբ տեղավորվում է գրպանում, բայց բացվելու դեպքում այն հեշտությամբ կարող է փոխարինել պլանշետին:

Ծալված վիճակում սարքը նման է այլ ծալովի շատ սմարթֆոնների, ինչպիսիք են Samsung Galaxy Z Fold4-ը և Xiaomi Mix Fold2-ը: Բայց, ի տարբերություն դրանց, Tecno Phantom Vision V-ը կարող է ոչ միայն բացվել, այլև մի կողմից ընդարձակվել մինչև 10,1 դյույմ՝ հատուկ սահող կոնստրուկցիայի շնորհիվ։

Հեռախոսի էկրանը պատրաստված է 11 ֆունկցիոնալ շերտերից, որոնք այն դարձնում են ճկուն և դիմացկուն: Կորպուսը դիմացկուն է և թեթև՝ պատրաստված «օդատիեզերական դասի» տիտանից։

Ինչպես նշում է GSMarena.com-ը, սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է եռակի տեսախցիկ և լրացուցիչ փոքր էկրան, որը ցուցադրում է ժամանակը և ծանուցումները։ Հավանաբար այս էկրանը կօգտագործվի նաև հիմնական տեսախցիկով սելֆի անելու համար։

Tecno-Phantom-Vision-V

Նշենք, որ Tecno Phantom Vision V-ը ընդամենը կոնցեպտ է, և դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք այն երբևէ կհայտնվի վաճառքում, թե կմնա կոնցեպտ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ