Համախառն ներքին արդյունքում Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների տեսակարար կշիռը Հայաստանում կազմում է մոտ 7%։ Դա համադրելի է նույնիսկ շատ զարգացած երկրների նմանատիպ ցուցանիշի հետ, NEWS.am Tech-ի հետ հարցազրույցում ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
«Մեր ոլորտում յուրաքանչյուր աշխատակից, յուրաքանչյուր ինժեներ իր հետ բերում է վեցից ինը լրացուցիչ աշխատատեղ սպասարկման ոլորտում», - ասել է նա։
Ըստ նրա, Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ոլորտն է։ «Դա լոկոմոտիվ է, շարժիչ ուժ է տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման առումով։ Կարծում եմ, որ առաջիկա հինգ-յոթ տարիների ընթացքում մենք ունենք բավական մեծ ներուժ համաշխարհային քարտեզի վրա մեր լուրջ դերակատարումը ունենալու առումով, որովհետև այսօր իսկ ունենք բավական հաջողված օրինակներ», - ասել է «Սինոփսիս Արմենիա» տնօրենը։
Հովիկ Մուսայելյանի հետ զրուցել ենք Silicon Mountains 9-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
month
week
day