ԱԲ-գինի ստեղծելն առայժմ անհնար է. վատ գինու համար կյանքը չափազանց կարճ է. Կաբլանյան

17 հոկտեմբերի, 2025  10:34

Արհեստական ​​բանականությամբ գինի ստեղծելն առայժմ անհնար է, սակայն արհեստական ​​բանականությունը կարող է ակտիվորեն օգտագործվել խաղողի այգիների կառավարման մեջ: Alexandrea Winery գործարանի հիմնադիր Ադամ Կաբլանյանն այս հայտարարությունն արեց Silicon Mountains 2025-ում արհեստական ​​բանականության  անատոմիային նվիրված ֆորումի ժամանակ՝ ներկայացնելով ավանդական գինեգործության և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության վերաբերյալ իր տեսակետը:

Տերուարն իբրև գինու որակի բանալի

«Հնարավո՞ր է արհեստական ​​բանականությամբ գինի ստեղծել»: Իմ դիրքորոշումն է՝ դեռևս ոչ, հայտարարեց Ադամ Կաբլանյանը: Ըստ նրա՝ արյունից հետո գինին երկրորդ ամենաբարդ հեղուկն է: Մեկ նմուշում ի հայտ են գալիս տասնյակ հազարավոր միացություններ, որոնց փոխազդեցությունները լիովին վերահսկելն անհնար է նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Գինեգործը վերահսկում է սոսկ հիմնական պարամետրերը՝ շաքարը, pH-ը ( ջրածնային ցուցիչը,) թթվայնությունը, խմորումը և կաղնե տակառների հետ տարվող աշխատանքը: Ընդսմին, որակի 90-95%-ը որոշում է հենց տերուարը:

Կաբլանյանի համար տերուարը գինեգործության կենտրոնական կողմն է: Նա պարզաբանեց, որ խնդիրը միայն հողը չէ, այլ՝ գործոնների բարդ ամբողջությունը. բնահողի կազմը, խոնավությունը, արևի լուսակայումը, տեղումները, միկրոկլիման և քամու պայմանները: Իր Groshen խաղողի այգու օրիմակով (ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա) նա ցույց տվեց գիշերային զովացնող քամիների և որթատունկերի համար եզակի հավասարակշռություն ստեղծող ցերեկային արևային ակտիվության կարևորությունը:  

Արհեստական ​​բանականությունը մարդկանց ավելի շատ ազատ ժամանակ է տրամադրում՝ լավ գինի վայելելու համար…

Ընդսմին, արհեստական ​​բանականությունը կիրառություններ է գտնում խաղողի այգիների կառավարման և ծագման վերլուծության մեջ: Այն կարող է օգտագործվել օպտիմալ վայրեր և տեսակներ ընտրելու, խոնավությունը, արևային ակտիվությունը և բույսերի առողջությունը վերահսկելու համար: Սենսորային ցանցերը կիրառվում են խաղողի այգիների առանձին բլոկները վերահսկելու և մոտեցումը յուրաքանչյուր փունջին հարմարեցնելու համար: «Արհեստական ​​բանականությունն օգնում է խաղողի այգին կառավարելու, գինու ծագումը ստուգելուն և կեղծիքի դեմ պայքարելուն»,- նշեց նա՝ մեջբերելով Բորդոյի շշերի վերաբերյալ ուսումնասիրությունը, որտեղ մոդելը 100% ճշգրտությամբ նույնականացրել է գինեգործարանը:

Բացի դրանից, տեխնոլոգիաները սպառողների կյանքն ավելի թեթև են դարձնում: Vivino-ի նման հավելվածներն օգնում են նախասիրությունները գրանցելուն, ակնարկներ կարդալուն, ընկերների հետ փորձի փոխանակմամբ և հարյուրավոր արտադրողներից և մանրածախ վաճառողներից գինի գնելուն: «Արհեստական ​​բանականությունը մարդկանց ավելի շատ ազատ ժամանակ է տրամադրում լավ գինի վայելելու համար։ Վատ գինու համար կյանքը չափազանց կարճ է։ Խմեք միայն լավը»,- եզրափակեց Կաբլանյանը։

 

 

 

 

 

 


 
 
 
 
  • Archive