Առաջընթաց՝ առանց սահմանների. Նոր՝ iPhone 17 շարքի և հեղափոխական iPhone Air-ի նախնական պատվերներն արդեն հասանելի են

19 սեպտեմբերի, 2025  12:08

2025 թվականի սեպտեմբերի 9-ին Կուպերտինոյում Apple-ն անցկացրեց իր ավանդական շնորհանդեսը: Ընկերությունը ներկայացրեց գլխավոր թարմացումները՝ նոր iPhone-ներ, Apple Watch և AirPods՝ աղմուկը լավագույնս չեզոքացնող ականջակալներ:

Հայաստանի համար միջոցառումն արդիական է. նախնական պատվերները սկսվում են այսօր՝ սեպտեմբերի 19-ին: Սարքերը  վաճառքի կհանվեն արդեն սեպտեմբերի 26-ին՝ Apple-ի լիազորված գործընկերների ՝ iSpace, Mobile Centre, Vega, Ucom, ZigZag, Team Telecom, iStore, VLV և Viva խանութ-սրահներում : Առավել կարևոր են iPhone Air-ը և iPhone 17 Pro-ն, որոնք կարելի է ձեռք բերել 12 ամսով առանց տոկոսադրույքի՝ Ինկեոբանկից:

Անցնենք արդեն  նոր արտադրանքին. յուրաքանչյուր սարք  զգալիորեն թարմացվել է:  Սկսենք iPhone Air-ից՝ երբևէ ստեղծված ամենաթեթև և ամենանուրբ iPhone-ից:

iPhone Air. Թեթևություն և նոր հնարավորություններ

iPhone Air-ը երբևէ ստեղծված ամենանուրբ և ամենաթեթև iPhone-ն է: Հեռախոսի 6.7 դյույմանոց էկրանը՝ նեղ շրջանակով, հարմար է ֆիլմեր դիտելու, խաղերի և զրուցելու համար: Մարտկոցի աշխատանքը բավականացնում է ողջ օրվա ընթացքում. մինչև իսկ  27 ժամ տեսանյութեր դիտելու հնարավորություն ունի:

1.png (1.27 MB)

Աշխատանքի որակի համար պատասխանատու է A19 Pro չիպն՝ իր նոր Adaptive Power Mode-ով, որն ավտոմատ կերպով կարգավորում է էներգիայի սպառումը:

48 ՄՊ տեսախցիկն ունի 2x խոշորացնելու և կրկնակի տեսագրման հնարավորություն. կարելի է միաժամանակ տեսագրել և՛ հիմնական, և՛ առջևի տեսախցիկներից, ինչը կգնահատեն հատկապես բլոգերներն ու «սթորիների» սիրահարները:

2.png (4.03 MB)

3.png (4.05 MB)

Գլխավոր թարմացումը SIM քարտից հրաժարումն է: iPhone Air-ն աշխատում է բացառապես eSIM-ով, և Հայաստանում այս տեխնոլոգիան արդեն իսկ ողջունում են Ucom, Viva և Telecom Armenia ընկերությունները: Այն հարմար է, անվտանգ և էկոլոգիապես մաքուր: Միևնույն ժամանակ օգտատիրոջ տվյալները հուսալիորեն պաշտպանված են՝ սմարթֆոնում ներդրված eSIM-ը չի կարող կորել կամ վնասվել, և դրա անվտանգությունն ապահովում են սարքի համակարգային մեխանիզմները: 

Առավելություններից մեկն է նաև դրա էկոլոգիապես մաքուր լինելը. պլաստիկ քարտերի վերացումը նպաստում է թափոնների կրճատմանը։

Այսօր eSIM-ն այլևս տեխնոլոգիական միտում չէ. աշխարհում ավելի ու ավելի շատ օգտատերեր են անցնում այս ձևաչափին։ Անկախ ձեր ընտրած բջջային օպերատորից, eSIM-ին անցումը պարզ է և արագ , և բջջային կապի օգտագործումը դարձնում է ավելի հարմար։

iPhone Air-ը ներկայացված է մի քանի գույներով՝ Light Gold, Cloud White, Space Black և նոր պաստելային երանգ՝ Sky Blue, որը ստեղծվել է հատուկ այս մոդելի համար։

4-1.png (2.53 MB)

iPhone 17 Pro. Հզորություն և տեխնոլոգիա

Հիմա անցնենք առաջատար iPhone-ին։ iPhone 17 Pro-ն ունի 6.3 դյույմանոց, իսկ Pro Max-ը՝ 6.9 դյույմանոց էկրան։ Կորպուսը պատրաստված է վերամշակված ալյումինից, ինչն այն դարձնում է թեթև, դիմացկուն և պրեմիում տեսք ունեցող։

5.png (3.93 MB)

Նոր Ceramic Shield 2 վահանակները դարձել են ավելի դիմացկուն քերծվածքների նկատմամբ, իսկ էկրանն այժմ առանձնանում է ռեկորդային պայծառությամբ՝ պատկերը պարզ է մնում նույնիսկ արևի տակ:

Հզորությունն ապահովվում է արհեստական ​​բանականությամբ հագեցած A19 Pro չիպն ու 12 ԳԲ հիշողությունը, իսկ բարելավված հովացման համակարգն ապահովում է կայունություն նույնիսկ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում: Pro Max-ը ապահովում է մինչև 39 ժամ տեսանյութի դիտում, իսկ արագ լիցքավորման շնորհիվ կարելի է մարտկոցի 50%-ն ընդամենը 20 րոպեում լիցքավորել։

Տեսախցիկները նույնպես բարձրացել են նոր մակարդակի՝ երեք 48 մեգապիքսելանոց սենսորները և 8x մեծացման հնարավորությամբ օբյեկտիվը հնարավորություն է տալիս նկարահանել Dolby Vision HDR և 4K120 որակով.  որակ, որը կարելի է համեմատել ֆիլմարտադրության հետ:

6.png (3.23 MB)

Շարքը հասանելի է երեք գույներով՝ Silver, Deep Blue и Cosmic Orange.

7.png (2.04 MB)

Airpods Pro 3. Այժմ՝ սրտի ռիթմի չափումներով

iPhone-ներից բացի, Apple-ը նույնպես թարմացրել է իր ականջակալները: AirPods Pro 3-ն առանձնանում է աղմուկի ավելի արդյունավետ չեզոքացման ունակությամբ. թարմացված միկրոֆոններն ու ձայնի մշակման համակարգերը կրկնակի արգելափակում են դրսի աղմուկը: Անհրաժեշտության դեպքում ականջակալներն անցնում են այնպիսի ռեժիմի, որը պահպանում է երաժշտության պարզությունը՝ միաժամանակ թույլ տալով  հստակ լսել շրջապատի ձայները:

8.png (1.52 MB)

AirPods Pro 3-ը նաև ունի սրտի զարկերի սենսոր և  ներդրված Fitness հավելված,  ինչը թույլ է տալիս հետևել մինչև 50 տեսակի մարզումների։ Մարտկոցի աշխատանքի տևողությունը մեծացվել է մինչև 8 ժամ, իսկ IP57 պաշտպանությունը դրանք անբարենպաստ եղանակային պայմանների պարագայում պատրաստ են են դարձնում։

9.png (2.55 MB)

Apple Watch. Առողջություն և դիմացկունություն

Apple-ը թարմացրել է իր ամբողջ ժամացույցների շարքը: Series 11-ը այժմ վերլուծում է քունը նոր Sleep Score ֆունկցիայի միջոցով: Ժամացույցն այժմ ավելի բարակ է , մարտկոցն աշխատում է մինչև 24 ժամ, և ապահովում է ավելի կայուն կապ և ծածկույթ:

10.png (3.04 MB)

SE 3-ը մատչելի տարբերակ է՝ Always-On էկրանով, պաշտպանիչ ապակիով և նոր սենսորներով։ Դրանք հետևում են ջերմաստիճանին և հնարավոր քնին, իսկ 15 ​​րոպեանոց արագ լիցքավորումը ավելացնում է մինչև 8 ժամ մարտկոցի աշխատանքի տևողություն։

Ultra 3-ը մոդել է էքստրեմալ պայմանների համար. մինչև 72 ժամ մարտկոցի աշխատանք էներգախնայողության ռեժիմում, 5G աջակցություն և արբանյակային կապ, ինչը թույլ է տալիս մնալ կապի մեջ նույնիսկ ռադիոծածկույթից դուրս։ Էկրանը մեծացվել է, բայց բարակ շրջանակները պահպանել են կոկիկ դիզայնը։

11.png (1.66 MB)

Apple-ը ցույց է տվել, որ 2025 թվականը մեծ փոփոխությունների տարի է լինելու. iPhone Air-ից մինչև Ultra 3, յուրաքանչյուր սարք ունի իր առանձնահատկությունները։ Հիշեցնենք, որ նոր սարքերի վաճառքը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 26-ին։


 
 
 
 
  • Archive