«Վասիլիսան և Բաբա Յագան». համացանցում հայտնվել է արկածային սարսափ խաղի թրեյլերը՝ «Գեղեցկուհի Վասիլիսան» հեքիաթի մոտիվներով

16 հունվարի, 2023  20:11

Ինդի խաղերի ռուսական Baba Yaga Games ստուդիան ցուցադրել է «Գեղեցկուհի Վասիլիսան»  հեքիաթի մոտիվներով մշակված «Վասիլիսան և Բաբա Յագան» խաղի թրեյլերը։

«Վերջին հինգ տարիների ընթացքում մենք կամաց-կամաց աշխատել ենք այս նախագծի վրա։ Այժմ վերջապես զգում ենք, որ պատրաստ ենք այն ավարտին հասցնել։ Սա խաղ է, որը հիմնված է ռուսական ժողովրդական «Գեղեցկուհի Վասիլիսան» հեքիաթի վրա»,- գրել են խաղի հեղինակները Twitter-ում։

Բուն խաղի մասին քիչ բան է հայտնի: Ըստ առկա տեղեկությունների՝ դա լինելու է 2D արկածային խաղ՝ սարսափի տարրերով։ Խաղի ստեղծողները՝ Ասյա Յուրինան և Լյուբա Նուրմուխամբետովան, ասում են, որ սա «սա կախարդական ուժի համար դեպի արգելված անտառ ճանապարհորդության մասին սարսափելի հեքիաթ է»։

«Վասիլիսան և Բաբա Յագան» խաղում դուք խաղալու եք Վասիլիսայի դերում, ում խորթ մայրն ուղարկել է Բաբա Յագայից կրակ բերելու: Դուք նաև հնարավորություն կունենաք խաղալ կախարդական տիկնիկի դերում, որը Վասիլիսային նվիրել է իր հանգուցյալ մայրը, և որը կարող է պաշտպանել նրան տարբեր վտանգներից։

Ըստ հեղինակների՝ Վասիլիսան պետք է հաղթահարի երեք խոչընդոտ՝ գետը, որը պահպանում է ջրերի տիրակալը, ճահիճը, որը հսկում է ճահճի չար ոգին, և անտառը, որը հսկում է անտառների տիրակալը։ Բաբա Յագային հասնելով՝ նա պետք է կատարի նրա տված առաջադրանքները, որպեսզի ստանա նվիրական կրակը, որով էլ պետք է վերադառնա տուն, ուր նրան կսպասի հիմնական թշնամին, ի դեմս իր չար խորթ մոր:

Խաղը երկար չէ․ այն ավարտելու համար կպահանջվի մոտ մեկուկես ժամ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ