Z50 Year of the Rabbit Limited Edition. Nubia-ն թողարկել է ֆլագմանային սմարթֆոնի նոր տարբերակ՝ ի պատիվ ճագարի տարվա

12 հունվարի, 2023  16:23

Ի պատիվ ճագարի տարվա՝ Nubia ընկերությունը Z50 առաջատար սմարթֆոնի սահմանափակ քանակով տարբերակ է թողարկել։ Nubia Z50 Year of the Rabbit Limited Edition-ը կարմիր է՝ ոսկե ճագարի պատկերով։

Snapdragon 8 Gen 2 չիպսեթով, կրկնակի տեսախցիկով և 5000 mAh մարտկոցով nubia Z50 ֆլագմանային սմարթֆոնը թողարկվել է 2022 թ․ դեկտեմբերին։ Սկզբում հեռախոսը հասանելի էր 3 գույնով՝ սև, սպիտակ և կանաչ։ Այժմ արդեն նաև կարմիր։

Նոր Nubia Z50 Year of the Rabbit Limited Edition-ն ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն (ստանդարտ տարբերակներն ունեն նաև 8 ԳԲ օպերատիվ և ներկառուցված հիշողության այլ հնարավորություններ) և արժե մոտ $445, որը Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով սմարթֆոնի համար բավականին ցածր գին է համարվում։

Ինչպես տեղեկացնում է Thephonetalks.com-ը, սմարթֆոնն աշխատում է MyOS 13-ի վերջին տարբերակով, որը օպերացիոն համակարգ է՝ նախատեսված հատուկ տնային բջջային հեռախոսների համար։ Ի տարբերություն այլ համակարգերի, MyOS 13-ում ներկառուցված գովազդ չկա: Բացի դրանից, MyOS 13-ը օպտիմիզացված է ապարատային ավելի խորը կարգավորումների համար՝ հեռախոսը դարձնելով էլ ավելի էներգաարդյունավետ:

Nubia-Z50-Red-Rabbit-Limited-Edition-2.png (241 KB)

Սմարթֆոնն ունի նաև նոր թեմա և պատկերակների (icons) թեմատիկ հավաքածու։

Ինչ վերաբերում է մյուս բնութագրերին, ապա սմարթֆոնը, ինչպես արդեն նշվեց, ունի կրկնակի տեսախցիկ՝ 64 ՄՊ (f/1.6, 35 մմ (ստանդարտ), 1/1.7", PDAF, OIS) և 50 ՄՊ (f/2.2, 14 մմ, 116˚): (ուլտրալայն), AF), ինչպես նաև 16 ՄՊ սելֆի տեսախցիկ:

Nubia Z50 Year of the Rabbit Limited Edition-ը հնարավոր կլինի պատվիրել հունվարի 12-ից, սակայն հստակ հայտնի չէ, թե սահմանափակ թողարկումը քանի սարք է ներառելու և արդյոք այն բավարար կլինի բոլոր ցանկացողների համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ