Դեքսաթելը ամփոփում է գործունեության 10-ամյակը՝ ապագայի հավակնոտ տեսլականով

20 մայիսի, 2025  18:37

Մայիսի 8-ին բիզնես հաղորդակցման ծառայություններ առաջարկող Dexatel-ը նշեց իր 10-ամյակը՝ հյուրերին ներկայացնելով ընկերության պատմությունը, արժեքներն ու տեսլականը։ 

AI9 Startup Campus-ում գործող Openhaus Community հարթակում անցկացված տոնական միջոցառմանը ներկա էին ինչպես Dexatel-ի թիմի անդամները, այնպես էլ ընկերության գործընկերները, հաճախորդներն ու ՏՏ համայնքի ներկայացուցիչներ:

Հիշողության պատուհան դեպի 10-ամյա պատմություն

Սահմանափակ բյուջեից և օգտագործված սարքավորումներից մինչև CPaaS հարթակի վերածվելն ու գրասենյակներ 4 երկրում՝ տոնակատարության սրահները ներկայացնում էին Dexatel-ի անցած ուղին թանգարան-ցուցադրության ձևաչափով: Առաջին սրահում հյուրերը կարող էին ուսումնասիրել ընկերության 10-ամյա պատմության լուսանկարների արխիվը՝ բացահայտելով Dexatel-ի զարգացման կուլիսային պահերն ու մոռացված դրվագները։ Այնուհետև, «ժամանակի թունել» ինստալյացիայի միջով անցնելով՝ հյուրերը մուտք էին գործում հիմնական սրահ, որտեղ սպասում էր տոնական երեկոյի հանդիսավոր հատվածը։

photo_5289595625295444045_y.jpg (173 KB)

Տոնակատարության հանդիսավոր մասի բացման խոսքում Dexatel ընկերության հիմնադիր Գեղամ Ազատյանը անդրադարձավ ընկերության ստեղծման ճանապարհին՝ հիշելով հիմնադրման առաջին օրերը, հաղթահարված մարտահրավերներն ու հաղթական ձեռքբերումները, ինչպես նաև ներկայացրեց Dexatel-ի առաջիկա տարիների տեսլականը։ 

«Dexatel-ը սկսել է որպես bootstrapped (ինքնաֆինանսավորվող) ընկերություն և մինչև այսօր այդպես էլ շարունակում է իր գործունեությունը: Այն փոքր բիզնես գաղափարից` ընդամենը 2000 դոլար մեկնարկային բյուջեով, վերածվեց վստահելի ու գլոբալ CPaaS մատակարարի»,- Ազատյանի խոսքով՝ ընկերության նպատակն է դառնալ Հայաստանի առաջին bootstrapped unicorn ընկերությունը:

IMG_8139 (1).jpg (446 KB)

Dexatel-ի հաջողության հիմնական սկզբունքն ու բանալին, ըստ հիմնադիրների, հենց թիմի նվիրվածությունն ու աշխատասիրությունն է։ ​​Հենց այս մոտեցման շնորհիվ՝ Dexatel-ը կարողացել է շարունակաբար զարգանալ նույնիսկ շուկայի փոփոխությունների և անկանխատեսելի մարտահրավերների պայմաններում։ Այսօր Dexatel-ը վստահելի գլոբալ հաղորդակցման հարթակ է, որի գործընկերների շարքում են աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաները՝ TikTok, WeChat, Alibaba, Temu և այլն։

2023թ․-ին «Դեքսաթել»-ի Տալլինի, Դուբայի և Երևանի գրասենյակներին միացավ նոր մասնաճյուղ Բելգրադում։ Թիմի համատեղ ջանքերի շնորիվ ընկերությունը նախորդ տարին ամփոփել է հաճախորդների, հաղորդագրությունների ծավալի և եկամտի ծավալի աննախադեպ աճով, իսկ 2025 թվականը հռչակել արհեստական բանականության տարի՝ նպատակ ունենալով շարունակել ԱԲ գործիքների ներդրումն իր ծառայություններում։

Ջերմ մթնոլորտ, սիմվոլիկ պահեր

Միջոցառման հանդիսավոր հատվածին հաջորդեցին ժամանցային ակտիվություններ` բրենդավորված իրերով խաղ, տեղում նկարող ծաղրանկարիչ և այլ հետաքրքիր զբաղմունքներ: Ակտիվությունների մեջ հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց հատուկ զոնան՝ Dexatel-ի առաջին գրասենյակի մոտիվներով հավաքված ինստալյացիան՝ 3 օգտագործված նոթբուքով, 3 սեղանով և սենյակի մեջտեղում տեղադրված հեծանվով:

photo_5287746006219353836_y.jpg (115 KB)

Երեկույթի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Dexatel-ի գլխավոր գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանը, ով շնորհակալություն հայտնեց 10 տարիների ընթացքում Dexatel-ի պատմության մասը կազմողներին և այն կերտողներին՝ գործընկերներին, հաճախորդներին և իհարկե՝ Dexatel-ի թիմակիցներին: Dexatel-ի հաջողությունը հնարավոր չէր լինի առանց թիմակիցների, ովքեր միշտ հավատացել են ընկերության ապագային և հաջողությանը, և ամեն օր քրտնաջան աշխատել են այն ավելի մեծ ու ուժեղ դարձնելու համար, նշեց Եղիազարյանը:

Ինչ լուծումներ է առաջարկում Dexatel-ը

Dexatel-ը տրամադրում է հաղորդակցության լուծումներ, որոնք օգնում են բիզնեսներին հեշտությամբ կապ հաստատել իրենց հաճախորդների հետ ամբողջ աշխարհում։ Ծառայությունները ներառում են զանգվածային հաղորդագրություններ և բիզնես ալիքներ՝ SMS, WhatsApp, Viber, RCS և Google-ի Verified SMS։

Ընկերության հիմնական լուծումներն են`

  1. Dexatel Verify. այն ապահովում է հաճախորդի անվտանգ վերիֆիկացիա, որը օգնում է կազմակերպություններին պաշտպանել իրենց օգտատերերի հաշիվները և կանխել խարդախությունները։ Այս լուծումը թույլ է տալիս հաստատել օգտատերերի ինքնությունը՝ ուղարկելով միանգամյա կոդ (OTP) տարբեր հաղորդակցման ալիքներով՝ SMS, ձայնային զանգ, WhatsApp, RCS, Viber և Telegram: Նպատակը անվտանգ մուտքի ապահովումն է և կեղծ գրանցումների նվազեցումը։
  2. Dexatel Engage. համապարփակ լուծում է բիզնեսների համար, որը միավորում է բոլոր հիմնական հաղորդակցման գործիքները մեկ հարթակում՝ ապահովելով արագ, արդյունավետ և նպատակային շփում հաճախորդների հետ։
    • Notifications` հաղորդագրությունների արագ և հուսալի ուղարկում՝ տեղեկացնելու հաճախորդներին կարևոր իրադարձությունների, ծանուցումների կամ փոփոխությունների մասին։
    • Campaigns` մարքեթինգային արշավների իրականացում՝ ուղղված ներգրավվածության բարձրացմանը, հատուկ առաջարկների տարածմանը և վաճառքի խթանմանը։
    • Conversations՝ երկկողմանի շփում հաճախորդների հետ՝ WhatsApp, Telegram, Viber, RCS և SMS ալիքներով` հեշտացնելով հաճախորդների աջակցությունը և վաճառքի գործընթացը։
  1. Dexatel Link. մեծածախ SMS և ձայնային հաղորդակցությանների ծառայություն է, որը նախատեսված է զանգվածային հաղորդակցման մեծ ծավալներ ունեցող գործընկերների համար՝ տրամադրելով արդյունավետ, վստահելի և մրցունակ կապի հնարավորություններ ամբողջ աշխարհում։

Գործունեության անցած 10 տարիների ընթացքում Dexatel-ը խոստումնալից ստրատափից վերածվեց գլոբալ հաղորդակցման լուծումներ առաջարկող ընկերության, որը համագործակցում է աշխարհի ավելի քան 150 երկրներում գործող կազմակերպությունների հետ և ունի ավելի քան 1200 հաճախորդ:

Ընկերության ներկայացուցիչները նշում են՝ զարգացման երկրորդ տասնամյակը Dexatel-ը սկսում է ավելի խելացի, անվտանգ և մարդակենտրոն հաղորդակցության եղանակներ մշակելու առաքելությամբ՝ ամբողջ աշխարհում բիզնեսների և նրանց հաճախորդների անվտանգ և անխափան կապն ապահովելու համար:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive