YouTube-ը հայտարարել է ավտոմատ կրկնօրինակման գործառույթի մասին, որը հետաքրքիր է դարձել կրթական կոնտենտին միտված հարյուր հազարավոր ալիքների համար։
Նշվել է, որ կրկնօրինակման պրոցեսը իրականացվում է դեռ տեսանյութի բեռնման ժամանակ։ Հեղինակները կարող են նախապես լսել եւ հեռացնել ձայնային ուղեկցումը, եթե դրա որակը չի բավարարում իրենց պահանջներին, ինչպես մինչեւ հրապարակումը, այնպես էլ դրանից հետո։ Տեսանյութը անգլերեն լեզվով կարող է կրկնօրինակվել ֆրանսերեն, գերմաներեն, հինդի, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն եւ իսպաներեն, եւ հակառակը։ Ռուսերենի աջակցություն առայժմ չկա։
YouTube-ը սկսել է ավտոմատ կրկնօրինակման թեստավորումը 2023թ. ամռանը սահմանափակ թվով հեղինակների մոտ։ Գործիքն աշխատում է Aloud ԱԲ-սերվիսի հիման վրա, որը մշակվել է Google Area 120 ինկուբատորում։
2023է. YouTube-ը նաեւ մշակել է տեսանյութի կրկնօրինակման գործառույթ տարբեր լեզուներով։ Սակայն այդ տեխնոլոգիան ավտոմատ չէ եւ չի գործում ԱԲ-ի բազայի վրա. հեղինակները ինքնուրույն հոլովակին կցում են լրացուցիչ տեսաուղեկցում, իսկ օգտատերերը կարող են ընտրել այն, ինչ անհրաժեշտ է։ Այս գործառույթից օգտվում են հանրահայտ բլոգերները, այդ թվում MrBeast-ը, որը ռուսերենը կցում է իր հոլովակներին։
month
week
day