Windows 11-ի տարածումն ամբողջ աշխարհում անսպասելիորեն դանդաղել է

2 դեկտեմբերի, 2024  20:55

Windows 11-ի տարածումն ամբողջ աշխարհում անսպասելիորեն դանդաղել է, ասվում է Statcounter-ի ամենամսյա զեկույցում։

Այսպիսով, Windows 11-ի համաշխարհային մասնաբաժինը Microsoft-ի բոլոր օպերացիոն համակարգերում (ՕՀ) նոյեմբերին կազմել է 34,94%: Ընդ որում, հոկտեմբերին այն հասել է 35,58%-ի։ Շուկայի առաջատարը մնացել է Windows 10-ը, որի ներկայիս մասնաբաժինը կազմում է 61,83%, հոկտեմբերին այն կազմել է 60,95%:

Ավելին, 2024 թվականի մայիսից սկսած Windows 11-ի մասնաբաժինն ամեն ամիս աճել է։ Այսպես, մայիսին այն կազմել է 27,67%, սեպտեմբերին՝ արդեն 33,42%։ Neowin  լրագրողներին չի հաջողվել բացատրություն գտնել այս երեւույթի համար։

«Windows 10-ի աջակցության ավարտից հետո, որին տասն ամսից մի փոքր ավելի է մնացել, նրա 61%-ից ավելի մասնաբաժինը շուկայում բավականին տագնապալի է թվում»,- նշել են հեղինակները։ Ըստ փորձագետների՝ երեք տարվա ընթացքում Microsoft-ն այդպես էլ չի կարողացել համակարգիչների մեծ մասը փոխանցել Windows 11-ի:

Նոյեմբերի սկզբին Microsoft-ը հայտարարեց Windows 10-ի թարմացումների արժեքն ՕՀ-ի աջակցության շրջանի ավարտից հետո: Սովորական օգտվողները ստիպված կլինեն տարեկան վճարել $30:


 
 
 
 
  • Archive