Apple-ը մտադիր է ստեղծել աշխարհում ամենաառաջադեմ արհեստական բանականությունը (ԱԲ): Այս մասին կազմակերպության ղեկավար Թիմ Կուկն ասել է Wall Street Journal-ին (WSJ) տված հարցազրույցում։
Ըստ Կուկի՝ Apple-ի նեյրոնային ցանցն արդեն լավագույնն է ընկերության տեխնոլոգիաների օգտագործողների համար, բայց երբ փորձագետները բարելավեն ԱԲ-ն, այն կդառնա «լավագույնն աշխարհում»:
«Ինչպես պարզվում է, իսկապես լավ նեյրոցանց ստեղծելն իրոք դժվար է: Սա պահանջում է շատ կրկնվող քայլեր: Պետք է հոգ տանել յուրաքանչյուր մանրուքի համար»,- ասել է Apple-ի ղեկավարը՝ բացատրելով, թե ինչու ընկերությունն ԱԲ շուկայում առաջիններից չէ։
Կուկը խոսել է նաև Apple-ի նեյրոցանցից՝ Apple Intelligence-ից օգտվելու վերաբերյալ իր տպավորություններով՝ նշելով, որ դրա շնորհիվ սկսել է շատ ժամանակ խնայել։
Apple Intelligence-ի գործառույթներն օգտատերեն ստանում են iOS 18-ի շրջանակում։
Apple-ը սեպտեմբերի վերջին արդեն թողարկել է iOS 18.1-ի, iPadOS 18.1-ի և macOS Sequoia 15.1-ի հանրային բետա տարբերակները: iPhone 16-ի, iPhone 15 Pro-ի և M1 չիպերով և ավելի ուշ թողարկված սարքերի սեփականատերերն այժմ հասանելի են տեքստին առնչվող գործիքները, Siri-ի նոր դիզայնը, Clean Up AI-ը՝ օբյեկտները լուսանկարներից հեռացնելու համար և այլն:
Այնուամենայնիվ, Apple Intelligence-ը հասանելի է միայն սմարթֆոնների որոշ մոդելներում՝ iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max և iPhone 16 և iPhone 16 Pro: iPad-ի և Mac-ի սեփականատերերը՝ M1 և ավելի նոր չիպերով, նույնպես կկարողանան փորձել նոր գործառույթները։
month
week
day