iPhone 16-ը Չինաստանում վաճառվում է 20%-ով ավելի շատ, քան նախորդ մոդելները․ բայց դա չի փրկում Apple-ին

18 հոկտեմբերի, 2024  17:07

Apple-ի նոր iPhone 16-ի վաճառքը Չինաստանում բավական ակտիվ է սկսվել։ Ըստ Counterpoint հետազոտական ​​ընկերության տվյալների՝ առաջին երեք շաբաթվա ընթացքում դրանք վաճառվել են 20%-ով ավելի շատ, քան 2023-ի մոդելները։ Սակայն դա չի փոխում Apple-ի գլոբալ վաճառքների պատկերը։

Apple-ի և Huawei-ի նոր սմարթֆոնները Չինաստանում վաճառքի են հանվել նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին։ Apple-ն առաջարկել է արհեստական ​բանականության գործառույթներով iPhone 16 և iPhone 16 Pro, որոնք, սակայն, կսկսեն աշխատել ավելի ուշ։

Huawei-ն իր հերթին առաջարկել է երեք տեղից ծալվող աշխարհում առաջին սմարթֆոնը՝ Mate XT-ով, որը չափազանց թանկ է՝ 2800 դոլար: Ըստ հետազոտական ընկերության՝ սա ցույց է տալիս, որ երկու ընկերությունների միջև մրցակցությունն ուժեղանում է սմարթֆոնների աշխարհի ամենամեծ շուկայում, երբ վերջին եռամսյակներում ամերիկյան արտադրողը կայուն կերպով կորցնում է շուկայի մասնաբաժինը տեղական մրցակիցների հետ պայքարում։

«Մենք տեսնում ենք iPhone 16 շարքի մեծ վաճառք Չինաստանում»,- Reuters-ը մեջբերում է Counterpoint-ը զեկույցը, ըստ որի՝ նոր շարքը գլխավորող iPhone 16 Pro-ն և Pro Max-ը հատկապես լավ են վաճառվում երկրում. դրանց ընդհանուր վաճառքն աճել է 44%-ով՝ 2023-ի նույն մոդելների համեմատ։

Ընկերությունը, սակայն, նշում է, որ iPhone-ի ընդհանուր վաճառքը վերջին երեք շաբաթվա ընթացքում տարեկան կտրվածքով նվազել է 2%-ով։ Դա պայմանավորված է նախորդ սերունդների մոդելների վաճառքի նվազմամբ և Huawei-ի կողմից իր Mate և Pura շարքերի սմարթֆոններով մրցակցության աճով:


 
 
 
 
  • Archive