«Հեյ, Իլո՛ն, կարո՞ղ ես վերադարձնել իմ դիզայնը»․ Մասկին մեղադրել են գրագողության մեջ

15 հոկտեմբերի, 2024  19:18

Ավստրալացի կինոռեժիսոր Ալեքս Պրոյասը, որը հայտնի է իր գիտաֆանտաստիկ «Ագռավը» (1994 թ.), «Մութ քաղաքը» (1998 թ.), «Ես ռոբոտ եմ» (2004 թ.) և «Օմենը» (2009 թ.) ֆիլմերով, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին մեղադրել է գրագրողության մեջ, տեղեկացնում է ixbt-ը։

«Հեյ, Իլո՛ն, կարո՞ղ ես վերադարձնել իմ դիզայնը»,- սոցցանցի իր էջում գրել է Պրոյասը՝ գրառմանը կից ներկայացնելով կոլաժ, որի ձախ մասում իր ֆիլմերից տեսարաններ են, իսկ աջում Իլոն Մասկի ընկերությունների արտադրանքները, որոնք արտաքինից շատ նման են իրար։

i robot.jpg (149 KB)

Ռեժիսոր Մեթ Գրեյնջերը, որը «Ես ռոբոտ եմ» ֆիլմի նկարահանման հրապարակում աշխատել է որպես Պրոյասի օգնական, հավելել է. «Ես ուզում եմ նաև Իլոնին ու նրա ստեղծագործականության իսպառ բացակայությանն ասել՝ «գնա՛ գրողի ծոցը»»։

Անցյալ շաբաթ Tesla-ի մեծ շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին Cybercab ինքնագնաց տաքսին, Optimus ռոբոտի նոր տարբերակը և Robovan մինիվենը:

Համացանցում արագ հայտնվեցին համեմատություններ «Ես ռոբոտ եմ» ֆիլմի հետ, որտեղ գլխավոր դերակատարը Ուիլ Սմիթն էր։ Նախ՝ Իլոն Մասկն ինքը իրադարձությունը կոչեց «Մենք  ռոբոտ ենք», և երկրորդ՝ Tesla-ի ռոբոտների և նոր մեքենաների դիզայնն իսկապես նման է 20 տարի առաջվա ֆիլմի ռոբոտներին և մեքենաներին, որի իրադարձությունները ծավալվում են Չիկագոյում 2035-ին։ 


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive