Աննախադեպ համերգային ծրագիր և կոնգրես համաշխարհայի խոսնակներով. Երեւանում մեկնարկում է WCIT2024 (ուղիղ)

4 հոկտեմբերի, 2024  18:30

Երեւանում աննախադեպ բացման համերգային ծրագրով մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը: Հանրապետության Հրապարակում ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին կհաջորդի ամերիկացի երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։

WCIT2024/DigiTec-ը Հայաստանում կհյուրընկալի ավելի քան 2,000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ (Oրակարգը՝ այստեղ

Հոկտեմբերի 4-7 Մարզահամերգային համալիրում կանցկացվեն արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ միջոցառման շրջանակում Մերիդիան կենտրոնում անցկացվում է ԴիջիԹեք էքսպոն (հոկտեմբերի 4-6):


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive