Էլեկտրոնային կոմերցիայի և թվային մարքեթինգի ասոցիացիան, E-Commerce & Digital Marketing Association ( ECDMA ) հայտարարել են Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխության հաղթողներին՝ միջոցառում, որն ընդգծում է թվայնացման և տրանսֆորամցիայի կենսական նշանակությունը Հայաստանի արագ զարգացող տնտեսության մեջ։
Մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Radisson Blu Yerevan-ում, համախմբել է ոլորտի ավելի քան 100 առաջատարների, մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ներկայացնելու երկրի թվային ոլորտը փոխող նորարարական նախագծերը: Այս դարաշրջանում, երբ թվային տրանսֆորմացիան առանցքային դեր է խաղում տնտեսական աճի և գլոբալ մրցունակության մեջ, Armenia Digital Awards-ը նպատակ ունի ավելի խորը ընդգծել թվայնացման կարևորությունը, ստեղծել հարմար ծառայություններ հաճախորդների համար և պարգևատրել նրանց, ովքեր չեն վախենում իրենց մրցակիցների հետ համեմատություններից:
Հաղթողների ամբողջական ցուցակը
«Լավագույն կայք» անվանակարգ
«Թվային մարքեթինգային արշավ» անվանակարգ
AMIO ERA – Սոցիալական պատասխանատվության ծրագիր Amio Bank-ից
«Այո, սիրելիս, ներդրում կատարիր Cube-ում» AMCG գործակալությունից
Amio Bank՝ Արհեստական բանականություն և իրավիճակային մարքետինգ սոցիալական մեդիայում
DANZ Chill Out Axelmondrian-ից
«Լավագույն բջջային հավելված» անվանակարգ
Սոցիալական մեդիայի լավագույն օգտագործումը
«Լավագույն թվային նորարարություն» անվանակարգ
Լավագույն Q-Commerce ծառայություն
Լավագույն թվային մասնագետ (ժյուրիի քվեարկություն)
Լավագույն մեդիա կայք (հանրային քվեարկություն)
Լավագույն պետական թվային ծառայություն (հանրային քվեարկություն)
Ընտրության գործընթացը և ժյուրին
Հաղթողների ընտրության գործընթացը բաղկացած է եղել երեք փուլից՝ առաջադրման փուլ, հանրային քվեարկություն և ժյուրիի քվեարկություն: Իրական մասնակցությունն ապահովելու նպատակով հանրային քվեարկությունը վավերացվել էր հայկական հեռախոսահամարներով: Վերջնական արդյունքները միջինացվել են հանրության և ժյուրիի քվեարկության արդյունքների հիման վրա, ընդ որում անվանակարգերի մեծ մասում, հասարակական կարծիքը հիմնականում համընկել էր ժյուրիի որոշումների հետ: «Լավագույն մեդիա կայք» և «Լավագույն պետական թվային ծառայություն» անվանակարգերը որոշվել են բացառապես հանրային քվեարկությամբ՝ հաշվի առնելով հանրային կարծիքը: «Լավագույն թվային մասնագետ» անվանակարգը գնահատվել է բացառապես ժյուրիի կողմից. հաշվի առնելով հաղթողների վարպետությունը և արհեստավարժությունը՝ հաստատված ոլորտի մասնագետների կողմից:
Ժյուրի
Ժյուրիի 88 անդամներից կազմված փորձագիտական խումբը ներառում էր թվային մարքեթինգի, էլեկտրոնային կոմերցիայի, թվային տրանսֆորմացիայի մասնագետներին և ոլորտի առաջատարներին: Ժյուրիի ամբողջական ցանկը հասանելի է միջոցառման կայքում։
«Մենք իսկապես ուրախ ենք նշել «Armenia Digital Awards 2024»-ին ներկայացված ակնառու նախագծերը: Այս մրցանակաբաշխությունը ոչ միայն լավագույնների մրցանակ է, այլ նաև բացառիկ հնարավորություն զարգացնելու մի պրոֆեսիոնալ համայնք, որը համախմբում է այն մասնագետներին, որոնք ունակ են ոլորտը փոխելու դեպի լավը: Հայաստանի շուկայի փոքր չափսերի պատճառով խոշոր շուկաներում առկա ոչ բոլոր լուծումներն են հնարավոր այստեղ իրագործել։ Այդ պարագայում առավել հետաքրքիր է հետևել, թե ինչպես են այս պայմաններում ընկերությունները զարգանում, ցուցաբերում հնարամտություն և գտնում ոչ ստանդարտ մոտեցումներ։ Վստահ եմ, որ մենք զգալի ներդրում ունենք թվային ծառայությունների զարգացման արագացման գործընթացում, և շուտով կտեսնենք այն իրական փոփոխությունները, որոնք դրական ազդեցություն կունենան մարդկանց կյանքի վրա։ Ես իմ կողմից միշտ պատրաստ եմ ջանքերս գործադրել՝ աջակցելու այս վերափոխմանը»,- ասել է ECDMA-ի նախագահ Եվգենի Միշչենկոն։
month
week
day