Google Home-ը Nest բարձրախոսները կարող է օգտագործել ձեր ներկայությունը հայտնաբերելու համար

24 սեպտեմբերի, 2022  17:45

Google Home-ին այլեւս պետք չէ ապավինել թերմոստատներին եւ խելացի տան այլ սարքերին, որպեսզի իմանա, թե տանն եք արդյոք դուք: Ձեր ներկայությունը հայտնաբերելու համար համակարգն այժմ կարող է օգտագործել Nest բարձրախոսներն ու խելացի էկրանները:

Օրինակ, եթե խոսեք Nest Audio-ի հետ կամ սեղմեք Nest Hub-ին, Google-ը «կկռահի», որ պետք է միացնել լույսը: Երկրորդ սերնդի Nest կոնցենտրատորները կարող են նաեւ օգտագործել իրենց ռադարային Soli սենսորը, որպեսզի հասկանան, որ դուք մոտակայքում եք:

Android-ի եւ iOS-ի համար Google Home հավելվածում ներկայության հայտնաբերումը կարելի է միացնել կարգավորումների «Գործառույթներ» (Features) բաժնում:

Մինչ այժմ Google Home-ը կարողանում էր հասկանալ, որ դուք տանն եք՝ օգտագործելով Nest Guard-ի, Nest Protect-ի, Nest Thermostat-ի կամ Nest x Yale-ի խելացի կողպեքի տվյալները՝ ձեր հեռախոսի գտնվելու վայրի հետ միասին: Խնդիրն այն է, որ այս տվյալները միշտ չէ, որ իսկապես ճիշտ են՝ դուք կարող եք, օրինակ, կողպել դուռը, երբ ինչ-որ մեկը դեռ տանն է: Բարձրախոսների եւ էկրանների օգտագործումը կարող է ավելի հուսալի դարձնել Google-ի խելացի տան համակարգը, հատկապես՝ ոչ ստանդարտ իրավիճակներում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ