Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հաքերները սկսել են ավելի հաճախ հարձակվել WhatsApp-ի պրոֆիլների վրա

21 օգոստոսի, 2024  17:30

Սեպտեմբերի 1-ի մոտենալուն զուգահեռ գրանցվել է WhatsApp-ի պրոֆիլների առևանգմանն ուղղված հարձակումների թվի աճ։ Ամենից հաճախ խաբեբաներն օգտագործում են «Քվեարկիր իմ աղջկա համար մրցույթում» սխեման: Այս մասին զգուշացնում է SafeTech-ի կոմերցիոն տնօրեն Դենիս Կալեմբերգը։

RIA Novosti-ին տված հարցազրույցում Կալեմբերգը նշել է, որ սոցիալական ինժեներիայի օգտագործմամբ հարձակումներն աճել են ուսումնական տարվա սկզբին ընդառաջ։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է արձակուրդից մարդկանց վերադարձով և դպրոցական չաթերի ակտիվացմամբ, ինչը խաբեբաների համար հարմար միջավայր է ստեղծում։

Հարձակման սխեման հետևյալն է՝ զոհը հաղորդագրություն է ստանում ընկերոջից, ով խնդրում է քվեարկել իր երեխայի կամ իր ընկերների երեխաների օգտին մրցույթում, օրինակ՝ պարի կամ մարմնամարզության մրցույթում։ Հաղորդագրությունը պարունակում է քվեարկության հղում, և եթե օգտատերը սեղմում է դրա վրա, նրան խնդրում են կրկին մուտք գործել մեսենջեր՝ մուտքանունը եւ գաղտնաբառը գրելով:

Այսպիսով հարձակվողները մուտք են ստանում օգտվողի հաշիվ և կոնտակտներ: Խարդախները կարող են այնուհետև օգտագործել գողացված տվյալները տարբեր սխեմաների համար՝ սկսած գումար պահանջելուց մինչև իրենց կոնտակտների մեջ ընկերությունների գործադիր տնօրեններին գտնելու փորձերը:

Կալեմբերգը հիշեցրել է, որ նմանատիպ հարձակումները լայնորեն տարածված էին մոտ մեկ տարի առաջ, բայց դրանք վերաբերում էին Telegram-ի օգտահաշիվների առգրավմանը։ Այժմ խաբեբաները նմանատիպ մեթոդներով անցել են WhatsApp-ին:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive