Ռուսական «Պալաչ» կայքը կազմել է հինգ նոութբուքների ընտրանին, որոնք կատարողականության բավական լավ ցուցանիշներ ունեն և շատ հարմար են աշխատանքի համար։
Վարկանիշը բացում է Asus VivoBook Pro 15 OLED-ը, որն արժե 1135 դոլար (ՌԴ-ում): Այն ունի վառ 15,6 դյույմանոց OLED էկրան՝ 120 Հց հաճախականությամբ և 2,5K կետայնությամբ։ Այս մոդելի կատարողականության համար պատասխանատու է Intel Core i5-13500H պրոցեսորը՝ 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ SSD ներկառուցված հիշողությամբ, ինչը բավարար է առաջադրանքների մեծ մասի համար:
Բացի դրանից, նոութբուքն ունի Nvidia GeForce RTX 3050 դիսկրետ գրաֆիկական քարտ, որն կարող է խաղերի մեծ մասն աշխատեցնել միջին գրաֆիկական պարամետրերով:
Նրան հաջորդում է Xiaomi RedmiBook Pro 14-ը (2024) 1180 դոլար (ՌԴ-ում), որի հաստությունը 15,9 մմ է, իսկ քաշը՝ 1,46 կգ քաշ, 14 դյույմանոց IPS էկրան՝ 2,5K կետայնությամբ, Intel պրոցեսոր Core Ultra 7 155H՝ զուգորդված 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 1 ՏԲ SSD-ով:
Այս նոութբուքն առանց վերալիցքավորման կարող է աշխատել մինչև 30 ժամ։ Ի թիվս այլ գործառույթների, կան ստերեո բարձրախոսներ Dolby Atmos-ով և ինտեգրում ընկերության սմարթֆոնների և պլանշետների հետ, որոնք աշխատում են HyperOS-ով:
Երրորդ տեղում MacBook Air-ն է՝ սեփական Apple M3 չիպով, որը 1196 դոլար արժե (ՌԴ-ում): Այն ունի 13,6 դյույմանոց Liquid Retina էկրան՝ 2,5K կետայնությամբ, 8/256 ԳԲ հիշողություն հիմնական կոնֆիգուրացիայում, ստերեո բարձրախոսներ, Wi-Fi 6E և Thunderbolt միակցիչների աջակցություն երկու արտաքին մոնիտորների միաժամանակ միացման աջակցությամբ:
Լավագույն հնգյակում ներառվել են նաև Lenovo IdeaPad Pro 5 Gen 9-ը և HP Omen 16-ը՝ համապատասխանաբար 1342 դոլար և 1385 դոլար գնով։
month
week
day