Apple-ը մտադիր է պլաստիկե կորպուսով մատչելի խելացի ժամացույցներ թողարկել երեխաների համար

5 օգոստոսի, 2024  18:39

Անցյալ ամիս Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը հայտնել էր, որ Apple-ը մշակում է բյուջետային Apple Watch SE-ի նոր տարբերակը՝ պլաստիկե կորպուսով, ենթադրելով, որ դա արվում է կրելի սարքի արժեքը նվազեցնելու համար: Այս շաբաթ իր Power On-ի վերջին տեղեկագրում Գուրմանը գրել է, որ Apple-ը պլաստիկն օգտագործում է Apple Watch SE-ն «երեխաների համար ավելի հարմար» դարձնելու համար՝ հավելելով, որ այն «կարող է ապահովել ավելի լավ գունային գամմա»:

Apple Watch SE-ն այժմ վաճառվում է 249 դոլարով, մինչդեռ Samsung-ի ամենաէժան ժամացույցը՝ Galaxy Watch FE-ն, վաճառվում է 199 դոլարով:

Հիշեցնենք, որ 2013-ին Apple-ը թողարկել էր տարբեր վառ գույներով պլաստիկե կորպուսով iPhone 5C սմարթֆոն, որը iPhone 5-ի փոփոխված տարբերակն էր: Նոր արտադրանքը հակասական արձագանք էր առաջացրել օգտատերերի շրջանում, որոնցից ոմանք պնդում էին, որ պլաստիկե կորպուսով մի քայլ հետ է՝ համեմատած նախորդ մոդելների գրավիչ մետաղական կորպուսով հետ, իսկ որոշ սպառողներ նշում էին, որ սարքի գինը չափազանց բարձր է արտադրանքի համար, որն ընկալվում է որպես ցածրորակ:

Իր հերթին, The Verge ռեսուրսը կարծում է, որ ընկերությունը կարող է ընտրել Apple Watch SE մանկական պլաստիկե խելացի ժամացույցների թարմ գույների տարբերակներ՝ դրանք դարձնելով էլ ավելի գրավիչ՝ չնայած ավելի էժան նյութերի օգտագործմանը։ Միևնույն ժամանակ, ռեսուրսը մտահոգություն է հայտնել, որ ավելի մատչելի գին ապահովելու համար ընկերությունը կարող է զգալիորեն նվազեցնել սարքի ֆունկցիոնալությունը:


 
 
 
 
  • Archive