Xiaomi-ն ներկայացրել է նոր Watch S4 Sport խելացի ժամացույցն ու Xiaomi Smart Band 9 ապարանջանը

22 հուլիսի, 2024  14:03

Xiaomi ընկերությունը ներկայացրել է պրեմիում դասի իր նոր Watch S4 Sport խելացի ժամացույցը և Xiaomi Smart Band 9 խելացի ապարանջանը։ Երկուսն էլ բավական հետաքրքիր բնութագրեր ունեն։

Watch S4 Sport

Սարքն ունի տիտանի պատյան, դիմացկուն շափյուղա ապակի և 40 մ խորության վրա անվտանգ սուզվելու հնարավորություն։ Այն անցել է PADI թեստավորում և ստացել սուզվող սարքերի համար պահանջվող EN13319 վկայականը, տեղեկացնում է GSMArena-ն։

Նոր ժամացույցն ունի 1,43 դյույմանոց OLED էկրան՝ 2200 նիտ առավելագույն պայծառությամբ: Այս էկրանի շնորհիվ այն ընթեռնելի է մնում նույնիսկ արևի պայծառ լույսի ներքո: Ժամացույցի ներսում տեղադրված է հզոր՝ 586 մԱ/ժ մարտկոց, որը, ըստ արտադրողի, ապահովում է մարտկոցի մինչև 15 օր աշխատանք առանց վերալիցքավորման։

Watch S4 Sport .jpg (280 KB)

Watch S4 Sport-ն ունի արբանյակային դիրքավորման հինգ համակարգերի աջակցություն և կարող է աշխատել առանց սմարթֆոնին միանալու՝ ներկառուցված eSIM-ի շնորհիվ: Ժամացույցի հետևի մասում տեղադրված է սրտի զարկերի և արյան մեջ թթվածնի մակարդակի ցուցիչ, որը պաշտպանված է շափյուղայի էկրանով և ունի 97,2% ճշգրտություն:

Բացի դրանից՝ նոր արտադրանքը կարող է օգտագործվել որպես բանալի ավտոմեքենաների որոշ ապրանքանիշների համար՝ ներկառուցված NFC-ի շնորհիվ: Սարքն առաքվում է չորս գոտիով՝ պատրաստված տարբեր գործվածքներից։ Նոր խելացի ժամացույցը վաճառվում է 2000 յուանով, որը կազմում է մոտ $275:

Xiaomi Smart Band 9

Xiaomi Smart Band 9-ը ունի հզոր մարտկոց, որն ապահովում է ապարանջանի աշխատանքը մինչև 21 օր՝ առանց Always On Display գործառույթի և մինչև 9 օր՝ այս գործառույթի օգտագործման դեպքում, հայտնում է FoneArena-ն։

Xiaomi Smart Band 9 .jpg (186 KB)

Նախորդ մոդելի համեմատ Xiaomi Smart Band 9-ի տեսքը գործնականում մնացել է անփոփոխ։ Ապարանջանը համալրված է 1.6 դյույմանոց OLED էկրանով՝ 60 Հց թարմացման արագությամբ և թարմացված Bluetooth 5.4 մոդուլով։ Սարքն ապահովում է մարզման ավելի քան 150 ռեժիմ և ունի անջրանցիկ պատյան։

Ընկերությունը հայտնել է, որ նախորդ սերնդի համեմատ սրտի զարկերի ցուցիչի ճշգրտությունը բարելավել է 16%-ով: Նաև հայտարարվել է Պեկինի համալսարանի հետ համագործակցության մասին՝ քնի ընթացքում շնչառական խնդիրների հայտնաբերման ճշգրտությունը բարելավելու համար:

Ապարանջանն առաքվում է չորս գույնով գոտիներով՝ վարդագույն, սև, սպիտակ և կապույտ, որոնք կարելի է փոխել շատ արագ։  Ներկառուցված մարտկոցի հզորությունը 233 մԱ/ժ է, ինչը շատ ավելի է, քան իր նախորդը՝ 190 մԱ/ժ: NFC մոդելով տարբերակը կարող է օգտագործվել որպես բանալի որոշ մոդելների ավտոմեքենաների համար: Ապարանջանի գինը 250 յուան ​​է՝ մոտ $35:


 
 
 
 
  • Արխիվ