Google Chrome-ն ամենաարագ, բայց ամենախնդրահարույց դիտարկիչն է

19 հուլիսի, 2024  14:49

Տեխնոլոգիաներ լուսաբանող PCWorld կայքը փորձարկել է այնպիսի հայտնի դիտարկիչների արագությունը, ինչպիսիք են Google Chrome-ը, Mozilla Firefox-ը, Opera-ն, Microsoft Edge-ը, Brave-ը և Vivaldi-ն: Պարզվել է, որ ամենաարագ դիտարկիչը Google Chrome-ն է, սակայն այն նաև ամենախնդրահարույցն է։

Հիմնական չափանիշը կայքերի, հատկապես գրաֆիկական տարրերով և JavaScript-ով հարուստ կայքերի բովանդակության բեռնման ժամանակն է եղել։ Փորձարկումն իրականացվել է AMD Ryzen 5 3600 պրոցեսորով, NVIDIA RTX 3060 Ti վիդեո քարտով, 16 ԳԲ DDR4-3200 օպերատիվ հիշողությամբ և Samsung 970 Evo կրիչով աշխատող համակարգչով։ Օպերացիոն համակարգը եղել է Windows 10 տարբերակը (22H2):

Բեռնման արագությունը չափելու համար կիրառվել են Speedometer 3.0, Jetstream2 և Motionmark 1.3 գործիքներ։ Առաջին թեստը ստուգում է վեբ էջերի մատուցման արագությունը, երկրորդը` JavaScript-ի կատարման արագությունը, երրորդը` գրաֆիկական տարրերի ցուցադրման արագությունը:

Ըստ թեստի արդյունքների՝ Chrome-ը զբաղեցրել է առաջին տեղը Speedometer-ի թեստում, իսկ երկրորդը՝ մյուս բոլոր թեստերում, ինչը թույլ է տվել նրան դառնալ առաջատար մյուս դիտարկիչների շարքում։

Այնուամենայնիվ, չնայած բարձր կատարողականությանը, թեստի հեղինակը խորհուրդ չի տվել այն օգտագործել, քանի որ այն օգտատերերի վերաբերյալ մեծ քանակի անձնական տվյալներ է հավաքում։ծ

Իր հերթին, Firefox-ը թեստերում զբաղեցրել է վերջին տեղը, սակայն գաղտնիության առումով գրանցել է լավագույն ցուցանիշը, քանզի այն գործնականում ոչ մի տվյալ չի հավաքում օգտատերերի մասին:


 
 
 
 
  • Արխիվ