Մեծ արտահոսք շնորհանդեսից առաջ․ հրապարակվել են Google Pixel 9 շարքի բոլոր սմարթֆոնների լուսանկարները

17 հուլիսի, 2024  12:12

Google-ը շարունակում է Pixel 9 սմարթֆոնների նոր շարքի պատրաստումը թողարկման համար։ Այս անգամ այն ​​հավաստագրվել է Թայվանի կարգավորող մարմնի՝ Հաղորդակցության ազգային հանձնաժողովի (NCC-ի) կողմից: Արդյունքում, սակայն, զանգվածային արտահոսք է տեղի ունեցել, քանի որ կարգավորիչ մարմինը հրապարակել է նոր սարքերի լուսանկարները։

NCC-ին ներկայացվել էին Pixel 9-ի բոլոր չորս մոդելները՝ Pixel 9 (մոդելի համարը՝ GUR25), Pixel 9 Pro (GEC77), Pixel 9 Pro XL (GZC4K) և Pixel 9 Pro Fold (GGH2X):

Pixel 9 Pro Fold-ը ներքին էկրանի վրա ունի ավելի բարակ վերին և ներքևի շրջանակներ՝ համեմատած օրիգինալ Pixel Fold-ի հետ: Կարելի է նկատել նաև, որ սելֆիի տեսախցիկը տեղափոխվել է էկրանի անկյուն, իսկ հիմնական տեսախցիկի բլոկը փոխվել է։

Հայտնի են դարձել մարտկոցի պարամետրերը՝ 4558 մԱ/ժ Pixel 9-ի և Pixel 9 Pro-ի համար, 4942 մԱ/ժ՝ Pixel 9 Pro XL-ի համար և 4942 մԱ/ժ՝ Pixel 9 Pro Fold-ի համար։

NCC-ի հաշվետվությունում նաև գաղտնազերծվում է Google-ի ապրանքանիշի ներքով բոլորովին նոր՝ 45Վ լիցքավորիչ (մոդել GW8L7)։

Ակնկալվում է, որ Google Pixel 9 շարքը կներկայացվի Made by Google միջոցառմանը, որը տեղի կունենա 2024-ի օգոստոսի 13-ին:

Pixel 9 Pro Fold - 1.png (724 KB)
Pixel 9 Pro Fold

Pixel 9 Pro Fold - 2.png (713 KB)
Pixel 9 Pro Fold

Pixel 9 Pro Fold - 4.png (619 KB)
Pixel 9 Pro Fold

Pixel 9.png (705 KB)
Pixel 9

Pixel 9 - 2.png (634 KB)
Pixel 9

Pixel 9 Pro.png (639 KB)
Pixel 9 Pro

Pixel 9 Pro XL.png (752 KB)
Pixel 9 Pro XL

charger.png (730 KB)

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ