Apple Watch-ն աշխատել է օվկիանոսի հատակին 1.5 տարի մնալուց հետո

15 հուլիսի, 2024  12:04

ԱՄՆ մի քաղաքացի մեկուկես տարի անց Find My հավելվածի միջոցով գտել է օվկիանոսն ընկած իր Apple Watch խելացի ժամացույց, տեղեկացնում է 9to5Mac կայքը։

Ջարեդ Բրիկը 2022-ի հունիսին մեկնել է Կարիբյան կղզիներ՝ նշելու իր որդու ծննդյան օրը։ Ի պատիվ այս իրադարձության և առանց iPhone-ի կապի մեջ մնալու համար նա իր և որդու համար Apple Watch է գնել։

Օրական առնվազն երկու անգամ դայվինգով են զբաղվել և հերթական անգամ սուզվելիս ժամացույցը պատահաբար պոկվել է նրա դաստակից և կորել օվկիանոսում: Բրիկն ակտիվացրել է ժամացույցը կորցրած լինելու ռեժիմը՝ նույնիսկ հույս չունենալով, որ կարող է գտնել այն։

Մեկուկես տարի անց՝ 2023-ի դեկտեմբերին, Բրիկը հաղորդագրություն է ստացել անհայտ զանգահարողից, որը գտել է նրա ժամացույցը։ Սարքը շարունակել է աշխատել՝ հնարավորություն ընձեռելով գտնողին տեսնել Բրիկի կոնտակտային համարը։ Արդյունքում Apple Watch-ը փոստով ուղարկվել է սեփականատիրոջը, և, ի զարմանս նրա, ժամացույցը շարունակել է աշխատել այնպես, կարծես ոչինչ չէր պատահել։

«Զարմանալի է, շատ շնորհակալ եմ Կարիբյան ծովից Ջոնաթանին այն գտնելու, ինձ հետ կապվելու և այն ինձ ուղարկելու համար, և Apple-ին՝ նման հրաշալի տեխնոլոգիա ստեղծելու համար», - ասաց Բրիկը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ