Samsung Galaxy Ring խելացի մատանին կհետևի մարդու խռմփոցին, կչափի մարմի ջերմաստիճանը

2 հուլիսի, 2024  13:02

Հուլիսի 10-ին կայանալիք Galaxy Unpacked միջոցառման շրջանակում Samsung-ը, բացի նոր սմարթֆոններից ու խելացի ժամացույցներից, կներկայացնի Galaxy Ring խելացի մատանին։ Արտադրողը MWC 2024-ի ժամանակ արդեն ցուցադրել է, թե ինչ տեսք ունի այս սարքը, սակայն դեռ չի հայտարարել դրա գործառույթների մասին։ Android Authority կայքին հաջողվել է պարզել, թե ինչ գործառույթներ կարելի է ակնկալել Galaxy Ring-ից։

Galaxy Ring խելացի մատանու հնարավոր գործառույթների մասին տեղեկությունը վերցված է Samsung Health ֆիրմային հավելվածի վերջին APK տարբերակից։ Սակայն այս պահին ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք կհայտնվեն արտադրանքի վերջնական տարբերակում։ Չի բացառվում, որ APK-ում հայտնաբերված որոշ գործառույթներ դեռ պատրաստ չեն թողարկմանը և կհայտնվեն ավելի ուշ, կամ նույնիսկ ընդհանրապես հասանելի չեն լինի օգտատերերին։

Աղբյուրի համաձայն՝ Galaxy Ring-ը կարող է օգտագործվել սրտի զարկերի հաճախականության և սթրեսի մակարդակը չափելու համար: Ստորև ներկայացված են Samsung Health հավելվածի այս գործառույթների միջերեսի էկրանակադրերը:

samsung health.png (87 KB)

Galaxy Ring-ը կարող է օգտագործվել նաև մարմնի ջերմաստիճանը չափելու և դաշտանային ցիկլը կանխատեսելու համար: Բացի դրանից՝ սարքը կկարողանա վերահսկել սեփականատիրոջ քունը և մշտադիրտարկել խռմփոցը: Այնուամենայնիվ, ինչպես Galaxy Watch-ի դեպքում, սա կպահանջի սմարթֆոնի օգտագործում՝ որպես ուղեկից:

snore detection.png (132 KB)

Samsung Health-ում խռմփոցի մշտադիտարկման գործառույթը պահանջում է, որ հեռախոսը լինի մոտակայքում և լիցքավորվի: Նաև պետք է Samsung Health հավելվածին թույլ տալ ձայնը ձայնագրել ձեր հեռախոսի միջոցով՝ որոշելու համար, թե ինչպես է մարդը խռմփացնում։


 
 
 
 
  • Արխիվ