Ինչո՞ւ չի կարելի կուրորեն վստահել ԱԲ-ին. Google Gemini պատճառով մարդը կարող էր վարակվել բոտուլիզմով

21 հունիսի, 2024  16:32

Նեյրոնային ցանցերը ոչ միշտ են մեզ տալիս օգտակար և նույնիսկ անվտանգ խորհուրդներ: Reddit-ի օգտատերերից մեկի հետ վերջերս տեղի ունեցած դեպքը ևս մեկ անգամ հաստատում է դա: Նա խորհուրդներ էր հարցրել նեյրոցանցից, թե ինչպես կատարելագործել իր աղցանը, բայց փոխարենը հրահանգներ էր ստացել Clostridium botulinum բակտերիաների աճեցման վերաբերյալ, որը լուրջ և շատ վտանգավոր վարակիչ հիվանդության՝ բոտուլիզմի հարուցիչն է:

Puzzleheaded_Spot401 մականունով օգտատերն ասել է, որ նեյրոցանցին հարցրել է, թե ինչպես կարող է բարելավել ձիթապտղի աղցանի սոուսը և առանց տաքացնելու սխտոր ավելացնել դրան: Նեյրոցանցն առաջարկել է առաջին հայացքից շատ իրական թվացող հրահանգ, և օգտատերը հետևել է դրան:

Երեք-չորս օր անց նա նկատել է, որ տարայի հատակից փոքրիկ պղպջակներ են բարձրանում։ Սկզբում մտածել է, որ դա գործընթացի մի մասն է: Սակայն 7-րդ օրը Google-ում որոնում անելով պարզել է, որ բառացիորեն բոտուլիզմի բակտերիա է աճեցրել։ Ինչպես պարզվում է, ձիթապտղի յուղին սխտոր ավելացնելը Clostridium botulinum բակտերիան աճեցնելու հանրահայտ եղանակներից մեկն է:

Եթե ​​օգտատերը ուտեր նեյրոցանցի բաղադրատոմսով պատրաստված յուղը, կարող էր վարակվել բոտուլիզմով, որը հաճախ մահացու է լինում։

gemini-dangerous-recomendation.png (323 KB)

Ինչո՞ւ է նեյրոցանցը նման վտանգավոր խորհուրդ տվել։

Նեյրոցանցը կարող էր պարզապես շփոթվել, քանի որ սխտորն իսկապես լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Բացի դրանից, շատ այլ մթերքներ կարելի է խառնել յուղով և ստանալ միանգամայն անվտանգ արդյունք։

Որոշ օգտատերեր հումորով ենթադրել են, որ տեղի ունեցածը կարող է մարդկանց դեմ մեքենաների ապստամբության վաղ նշաններից լինել:

Ամեն դեպքում, այս միջադեպն ընդգծում է արհեստական բանականությունից (ԱԲ) ստացված ցանկացած տեղեկության ստուգման հրատապ անհրաժեշտությունը: Եվ պետք չէ մոռանալ քննադատական ​​մտածողության կարևորության մասին նեյրոցանցեր և այլ առաջադեմ տեխնոլոգիաներ օգտագործելիս։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ